News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունների ներկայացուցիչներն առգրավել են թմրանյութի խոշոր խմբաքանակ ԱՄՆ սահմանին՝ Տիխուանա քաղաքի մաքսատանը։ Այդ մասին ասվում է շաբաթ հանրապետության հարկային ծառայության (SAT) տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«SAT-ի աշխատակիցներն առգրավել են 3 607 կգ քաշով 301 արկղ մարիխուանա եւ 565 կգ՝ 21 արկղ մեթամֆետամին»,-նշված է փաստաթղթում։ Ըստ մոտավոր գնահատման՝ այդ թմրանյութի արժեքը կազմում է շուրջ 3.5 մլն դոլար։ Անօրինական բեռը հաջողվել էր հայտնաբերել ռենտգենի սարքի միջոցով զննության արդյունքում։

Մաքսանենգներին բերման ենթարկելու մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ