News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արգենտինացի հնագետները ներկայացրել են իրենց կողմից բացահայտված դինոզավրի նոր տեսակ, որի ներկայացուցիչներն ունեցել են թեւեր հիշեցնող թաթեր, հաղորդում է Infobae պորտալը։

Օվիրոռապտոր անունը ստացած դինոզավրի մնացորդները հայտնաբերվել են 2013 թվականին։ Սակայն այդ ժամանակ գիտնականները չունեին հնարավորություն ընդլայնել որոնողական աշխատանքներն ու գետնի խորքերից դուրս բերել կմախքի մյուս մասերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

2018 թվականին ձեւավորվել էր նոր արշավախումբ հնագետ Մաթիաս Մոթի գլխավորությամբ։ Այդ անգամ գիտնականներին հաջողվել էր հայտնաբերել ավելի շատ մնացորդներ եւ դրանց վերլուծության հիման վրա պարզել, որ խոսքը վերաբերում է նախկինում անհայտ դինոզավրի տեսակին։

Ինչպես մյուս երկոտանի դինոզավրերը, օվիրոռապտորը եւս ուներ երկար եւ սուր ճանկեր։ «Սակայն այս տեսակը նաեւ ունի ինքնատիպ բնութագրիչներ, ինչպիսիք են վերին թաթերն ամուր տարրերով, որոնք շատ նման են ժամանակակից թռչունների թեւերին»,-ասել է Մոթը։ Ընդ որում՝ հետազոտողը նշել է, որ դինոզավրի այդ տեսակի ներկայացուցիչը չէր կարողանում թռնել, իսկ թեւերի նման վերջույթները կիրառվում էին վազքի ժամանակ։

Օվիրոռապտորի երկարությունը հասնում էր 1.5 մետրի։ Գիշատիչ դինոզավրը կարողանում էր արագ վազել իր զոհերին բռնելու համար։ Գիտնականների կարծիքով՝ նոր տեսակի դինոզավրի բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ՝ ինչպես է տեղի ունեցել դինոզավրերի էվոլյուցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ