News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ձեր հետ այսօր խոսում է մարդ, ում հայրը պատանդ է շինծու քաղաքական գործերի, այդ գործերը ստեղծվել են ոմանց ականջին հաճելի լինելու համար, եւ այսօր այդ ստեղծողներն ավելի են կատարելագործել իրենց արվեստը եւ արդեն թիվ մեկ քաղաքական  ամբիոնից են մեղադրանքներ հնչեցնում մի մարդու հասցեին, ով ոչ մի առնչություն չունի այս գործերի հետ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու  հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, ով «Մուլտի գրուխի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուրստրն է:

Խոսելով Սեդրակ Առուստամյանին առնչվող գործերին, ինչը վերջին օրերին քննարկվում  եւ կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ Նորա  Առուստամյանը նշեց. «Այսօր դուք ձեր արած քայլերով հորս հետ կապված բոլոր գործերը  բերեցիք քաղաքական ասպարեզ: Այո, «Մուլտի  Գրուպ» կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, այն հավատարմագրային կառավարման է հանձնվել հորս` Սեդրակ Առուստամյանին:

Պարոն Ծառուկյանի եւ հորս համագործակցության երկար տարիների ընթացքում մշտապես լսել եմ պարոն Ծառուկյանի կողմից հնչեցված այս խոսքերը`ոչինչ` թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում:

Ինձ համար հպարտություն առաջացնող երեւույթ է, որ  մանկության տարիների իմ հերոսը հետո դարձավ իմ քաղաքական  ղեկավարը  եւ այսօր ամեն գործ անելուց առաջ ականջիս հնչում են քաղաքական ղեկավարիս` մանկությանս հերոսի խոսքերը` ինչ անում ես պետք է դիմացինիդ մասին եւս մտածես»:

Ըստ Առուստամյանի` այսօր հանրությունը կրկին կանգնել է Գագիկ Ծառուկյանի կողքին, քանի որ ինչպես միշտ Գագիկ Ծառուկյանը եղել եւ պատրաստվում է մնալ ժողովրդի կողքին. «Ազգային ժողովի պատգամավորներ, մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք եւ փորձեք պատասխանը իմանալուց հետո միայն անել ձեր հետ քայլը` արդյոք ձեզանից ամեն մեկը ձեր կյանքում, գոնե մեկ անգամ տեսե՞լ է այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որը տեսել է Գագիկ Ծառուկյանը: Կուզե՞ք օգնեմ պատասխանը գտնեք, ոչ չեք տեսել»,- ասել է Առուստամյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ