News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առանց որեւէ պայմանավորվածության մարդիկ հավաքվում են այստեղ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ շեմքի մոտ ասաց ԲՀԿ-ական  պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Սա գործընթաց է, որը մենք որեւէ կերպ չենք կարող վերահսկել: Մենք որեւէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության  առողջությունը, բայց եւ որեւէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտումը իրականացնել»,-ասաց նա:

Հարցին, թե ովքեր են գործով անցնող 28 անձինք, Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ մանրամասներին չի տիրապետում:

Իսկ Գագիկ Ծառուկյանի որդու գործով անցնելու հետ կապված, Տոնոյանն ասաց, որ նա այլ քրեական գործով հարցաքննության ծանուցում է ստացել:

«Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել: Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության եւ րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասաց նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում:

Իվետա Տոնոյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է:

Նա հավելեց, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց իրենք իրենց ճանապարհային քարտեզը կգծագրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ