News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հարցազրույցը NEWS.am հայկական լրատվական գործակալությանը 

- Պարոն դեսպան, համավարակի պատճառով դաշտային աշխատանքներն ու մոնիտորինգները դադարեցվել են: Արդյոք սա դադար է նշանակում Ձեր գրասենյակի աշխատանքում, թե՞ աշխատանքն այլ ձեւաչափով է շարունակվում, ասենք՝ կողմերի հետ առցանց հաղորդակցության ձեւով: Ի՞նչ աշխատանք են տանում ձեր դաշտային օգնականները տեղերում:

Ինչպես դուք հավանաբար հիշում եք, ԵԱՀԿ նախագահության, Մինսկի խմբի համանախագահների եւ կողմերի հետ խորհրդակցություններից հետո մարտի 18-ին ես հայտարարեցի, որ իմ գրասենյակը ժամանակավորապես դադարեցնում է մոնիտորինգային գործունեությունը: Դա հետեւեց տարածաշրջանում միջազգային սահմանների փակմանը եւ սահմանափակումների ներդրում զորամասեր այցելությունների համար սահմանափակումների ներդրմանը: Բացի այդ, գրասենյակը խստորեն եւ առանց բացառության հետեւում էր իշխանությունների ընդունած բոլոր միջոցներին: Այդ պատճառով ես եւ իմ աշխատակազմը դադարեցրեցինք նաեւ բոլոր անձնական հանդիպումները մեր կոնտակտային անձանց հետ: Բացի մոնիտորինգային միջոցառումներից եւ անձնական հանդիպումներից՝ իմ գրասենյակի աշխատանքը շարունակվում է: Ինչպես շատ այլ կազմակերպություններ այս իրավիճակում, մենք եւս ապավինում ենք վիդեոկոնֆերանսներին եւ այլ տեխնիկական միջոցներին՝ հաղորդակցության գծերը բաց պահելու համար: Մենք շարունակում ենք հետեւել իրավիճակին տեղում՝ կապեր պահպանելով մեր զրուցակիցների հետ եւ տեղեկացնելով ԵԱՀԿ նախագահությանը եւ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ մասնակից պետություններին: Պլանավորում եմ իրավիճակը թույլ տալուն պես ամբողջովին վերսկսել մեր գործունեությունը: Մինչդեռ, գրասենյակը եւս այս ժամանակն օգտագործում է ներքին գործընթացների ուժեղացման համար:

Ինչպես հասկանում եք, այս պահին ես չեմ կարող այցելել այն վայրեր, որոնց վրա տարածվում է իմ մանդատը: Սակայն  ես անընդհատ հեռախոսային կապ եմ պահպանում բարձրագույն ռազմական եւ քաղաքացիական մակարդակներում իշխանությունների հետ: Ես նաեւ մասնակցում եմ Մինսկի խմբի համանախագահների կողմից պարբերաբար անցկացվող հեռախոսային կոնֆերանսներին: Կարող եմ ասել, որ չնայած այս սահմանափակումներին, վերջին ամիսներին ես բավականին զբաղված եմ եղել:

Արդյո՞ք կլրացվեն չանցացված մոնիտորինգները լայնածավալ դաշտային աշխատանքներին վերադառնալուց հետո:

Իմ գրասենյակը պատրաստ է վերսկսել լայնածավալ մոնիտորինգային գործունեությունն այն պահից, երբ հանգամանքները դա թույլ կտան դա անել: Ներկայումս, ըստ կողմերի, հարաբերական լռություն է, որը, այնուամենայնիվ, երբեմն խախտվում է կրակոցների եւ դիվերսիաների փորձերի միջոցով:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կողմերը բավականաչափ հետեւել են համավարակի ժամանակ գործողություններից ձեռնպահ մնալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:

Կողմերը մանրամասն մեկնաբանել են այս հարցը: Ես ավելացնելու բան չունեմ, բացի այն, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միացել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ Մինսկի խմբի համանախագահները:

Ի՞նչ կասեք ձեր գրասենյակի հնարավորությունների ընդլայնման մասին:

Հիշեցնեմ, որ 2016-ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին իմ գրասենյակի ընդլայնման գաղափարը սկզբունքորեն ընդունվել է: Ընդլայնման հետ կապված գործնական կողմերը դեռ պետք է համաձայնեցվեն:

Չնայած որոշակի հանդարտությանը՝ միջադեպերի հետաքննության հարցը չի կորցնում իր արդիականությունը: Արդյո՞ք կողմերն առաջընթաց են գրանցում այս հարցում: Արդյո՞ք միջադեպերի դեպքում կողմերը տեղեկացնում են ԵԱՀԿ-ին տեղի ունեցածի մասին:

Ամեն անգամ, երբ միջադեպ է տեղի ունենում, ես կապվում եմ կողմերի հետ եւ տեղեկացնում եմ ԵԱՀԿ նախագահությանը եւ Մինսկի խմբի համանախագահներին: Կարեւոր է հիշել, որ ես հետաքննություն անցկացնելու մանդատ չունեմ: 

Անցյալ տարի մի փոքրիկ քայլ արվեց. Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեցին լրագրողների խմբերով, որոնք ծանուցողական այցեր կատարեցին երկրներ: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այդ նախաձեռնությունը:

Վստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումներին աջակցելն իմ մանդատի կարեւոր մասն է: Հուսով եմ, որ մարդկանց միջեւ շփումները կօգնեն վստահություն հաստատել եւ վերականգնել հարաբերությունները: Ես շարունակում եմ կողմ լինել, որպեսզի օգնություն ցուցաբերվի հետագա վստահության ամրապնդման միջոցառումների մշակմանը եւ այն ժամանակ, երբ COVID-19-ի հետ կապված իրավիճակը թույլ կտա դա անել:

Հաշվի առնելով ձեր հսկայական փորձը եւ այս հակամարտության առանձնահատկությունների իմացությունը՝ ի՞նչ միջոցներ կարող եք նշել՝ որպես վստահության մթնոլորտ ստեղծելու քայլեր:

Ես կարող եմ կողմերին քաջալերել եւ օժանդակել վստահության միջոցների մշակման գործում, միայն երբ նրանք համաձայն են դրան: Ես կապի մեջ եմ ԵԱՀԿ նախագահության եւ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ վստահության ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների մշակմանն աջակցություն ցուցաբերելու համար: Այդպիսի բազմաթիվ միջոցառումներ կարող են լինել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ռազմական, սոցիալական, հումանիտար կամ տնտեսական ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ