News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան խոչընդոտում է Միջերկրական ծովում ռազմածովային գործողությունների համար ՆԱՏՕ-ի երաշխավորությունը ստանալու Եվրամիության փորձերին, հայտնում է AP-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:

Գործողությունը, որը կոչվում է «Իրինի» (հունարեն «խաղաղություն»), մեկնարկել է ապրիլի 1-ին: Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ «դրա հիմնական խնդիրը օդային, արբանյակային եւ ծովային միջոցների օգտագործմամբ զենքի մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոյի իրականացումն է»:

Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որի ԵՄ անդամակցության ջանքերը փակուղի են մտել, կասկածում է, որ «Իրինի»-ն չափազանց մեծ ուշադրություն է դարձնում Լիբիայում միջազգայնորեն ճանաչված վարչակազմին, եւ ոչ այնքան՝ գեներալ Խալիֆա Հաֆթերի գլխավորությամբ մրցակցային ուժերին:

Երեքշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն «քննարկում են «Իրինի»-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ նոր պայմանավորվածության ու համագործակցության ձեռքբերումը, որը կրկին մեր ընդհանուր շահերից է բխում»: «Հուսով եմ, որ համագործակցության այս համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա օրերին», - ասել է Բորելը, ով պատրաստվում է մասնակցել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսին:

Սակայն ՆԱՏՕ-ի երկու դիվանագետներ կասկած են հայտնել, որ Թուրքիան թույլ կտա նման համաձայնագիր, եւ քանի որ ռազմական դաշինքը գործում է միաձայն հիմունքների վրա, ՆԱՏՕ-ի աջակցությունը չի կարող երաշխավորվել:

Առայժմ Թուրքիան, կարծես, այնքան էլ չի օգնում ԵՄ գործողությանը, եւ վերջերս տեղի ունեցած միջադեպը ընդգծում է «Իրինի»-ի սահմանափակումները:

Բորելն ասել է, որ «Իրինի»-ի աշխատակազմը անցյալ շաբաթ փորձել է կապ հաստատել Տանզանիայի դրոշի ներքո նավարկող «կասկածելի» բեռնանավի հետ, որին ուղեկցել են թուրքական երկու ռազմանավեր: Նա ասել է, որ նավը հրաժարվել է պատասխանել հարցերին, իսկ թուրքական նավերը հայտնել են, որ բեռնանավում բժշկական սարքավորումներ են Լիբիայի համար: Բորելը նշել է, որ աշխատակազմը կապ է հաստատել Թուրքիայի եւ Տանզանիայի իշխանությունների հետ՝ փորձելով ճշտել տեղեկությունը, եւ նրանք նաեւ այդ մասին հաղորդել են ՄԱԿ-ին: Բորելը հավելել է, որ «եթե «Իրինի»-ն որեւէ նավից պատասխան չստանար, կարող էր այլ գործողություններ նախաձեռնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ