News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասարակական- քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված ապուշը նոր ռեկորդներ է սահմանում

«Երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ. այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»: Այս մտքի հեղինակը վարչապետի պաշտոնում հայտնված ապուշն է, ով Մինսկի խմբի եռանախագահողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ այնպես է հարամել հարաբերություններն ու արցախյան բանակցությունները տանուլ տվել, որ մնացել է սոցցանցերով Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելու հույսին: Պատկերացնու՞մ եք՝ ու՞ր ենք հասել։ Պարոն Փաշինյան, ո՞նց ես պատկերացնում Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելը: Ադրբեջաներենով ֆեյսբուքում գրառու՞մ ես անելու, որ Ադրբեջանի ժողովուրդը գա գրառմանդ տակ մեկնաբանություններ անի, «պարզ, անկեղծ» խոսե՞ք գրառման տակ: Երեւի այդ ընթացքում էլ Ադրբեջանի վերնախավը անկյունում կանգնած նյարդայնացած պետք է ծխի ու եղունգները կրծի՞: Խնդրելու՞ ես, որ 10 միլիոնով հավաքվեն մի տեղ, ասենք՝ Լենքորանի տափաստաններում ու գնաս հետները հանդիպե՞ս: Միտինգ ես անելու՞, թե՞ կլոր-սեղան քննարկում: Իսկ միգուցե «դուխով» կեպկան գլխիդ դրած՝ Ադրբեջանի բնակավայրերում քարոզարշավ անցկացնե՞ս, հանդիպես տեղի «պողոսների» հետ ու գլուխներն արդուկե՞ս

Ինչ խոսք, վարչապետ աշխատող այս մարդը օրեցօր վտանգավոր է դառնում: Նման ապուշ մտքերով Հայաստանի միջազգային հեղինակությունը իջացրել է շրիշակի մակարդակի: Սրա ձեռքը մենք արդեն անեկդոտի ենք վերածվել: Սա այն օրի է հասցրել, որ չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության: Ո՞վ կբանակցի խելագարի հետ, ու՞մ է պետք երկխոսել ապուշի հետ, որ խոսելուց առաջ մտածելու սովորություն չունի:

Ինչեւէ, օղորմի ԱԳ նախարարությանը, որ այս ապուշի ղեկավարման ներքո դիվանագետներն ամեն օր աշխատանքի են գնում եւ առավոտյան սուրճի հետ փորձում են վերծանել նման ապուշ մտքերը: Պատկերացրեք X երկրում մեր դեսպանին հրավիրում են ԱԳՆ եւ խնդրում պարզաբանել օրինակ՝ այսօրվա հայտարարությունը: Պատկերացնու՞մ եք դեսպանի վիճակը, պատկերացնու՞մ եք՝ քանի տակ պետք է ծալվի ու դեմքի գույնը փոխի, որ կարողանա ինչ-որ բացատրություններ տալ: Խեղճ դիվանագետներ...»։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ