News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մենք չենք կարող այս օրենքն ամբողջությամբ ժամանակակից համարել, քանի որ այստեղ նշված չէ էլեկտրոնային մեդիան: Այս մասին ԱԺ Նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա նշեց, որ էլեկտրոնային ԶԼՄ-ները եւս վերահեռարձակում են աուդիովիզուալ արտադրանք, եւ այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ օրենք, որը կկարգավորի այդ ոլորտի գործունեությունը: «Մենք կարող էինք տվյալ օրենսդրական նախաձեռնությունն ավելի ուշ ներկայացնել, սակայն այդ դեպքում դրանում կներառեինք նաեւ էլեկտրոնային ԶԼՄ-ների գործուենության կարգավորումը: Կարծում եմ՝ դա ավելի ճիշտ կլիներ»,-ասաց Սամսոնյանը:

Նշենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը պետք է փոխարինի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքը, որը, պատգամավորների կարծիքով, այլեւս չի համապատասխանում ժամանակի պահանջներին:   

Բացի այդ, նախաձեռնության հեղինակների խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակն է մեդիայի ծառայությունները կարգավորող մարմնի անկախության ապահովումը, աուդիովիզուալ տեղեկատվության անվտանգությունն ու զարգացումը, տարբեր աուդիովիզուալ ծրագրերի հնարավորությունների զարգացումը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կախված է հանրային հեռարձակման արտադրանքի որակից, եւ այն բարենպաստ իրավական դաշտ կստեղծի, ինչպես նաեւ հավասար մրցակցային միջավայր, ինչը կապահովի լրագրության, մեդիագրագիտության որակի բարձրացմանը, կհանգեցնի ատելության դրսեւորման նվազեցման, կնպաստի ԶԼՄ-ներում սեփականության իրավունքի թափանցիկությանը, ինչպես նաեւ կապահովի մեդիա արտադրանքի հուսալիությունը: Օրենսդրական նախաձեռնությունը կարգավորում է նաեւ մայրենի լեզվի պահպանումը, քանի որ խորհուրդ է տրվում հայերենի անցում՝ անկախ ծրագրի տեսակից: Ինչպես նաեւ կա պահանջ այն մասին, որ այլ լեզուներով աուդիովիզուալ ծրագրերը պետք է թարգմանվեն կամ հեռարձակվեն սուբտիտրներով:

Ընդ որում՝ օտարերկրյա հեռարձակողները պետք է բացառվեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսից: Նշենք, որ այս կետի տակ են ընկնում հիմնականում ռուսական հեռուստաալիքները, որոնք վերահեռարձակվում են Հայաստանում: Նոր իշխանությունները նշում են, որ արգելքը պայմանավորված է «տեղեկատվական եւ լեզվի անվտանգության» նկատառումներով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ