News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատարանի որոշումը ստեղծում է լավ նախադրյալներ՝ գործի նոր որակի քննության համար։ Այս մասին գրել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, «Իմ ձայնը» նախագծի  ներկայացուցիչ Ասյա Օվանյանը, նկատի ունենալով այսօր՝ հունիսի 18-ին, Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունների առնչությամբ։

ՓՊ անդամը նշել է, որ հետևելով վերաքննիչ դատարանում մարտի 1-ի գործով խափանման միջոցի հարցի դատական քննությանը և անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը՝ ցանկանում է առանձնացնել մի քանի դիտարկում.

«Վերաքննիչ դատարանում բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, Հայաստանի ամենևին ոչ բոլոր դատարաններում է նման որակ ապահովվում։ Սրա մասին պետք է մտածել։ Սա մասնագիտական պատշաճ մակարդակի օրինակ էր. ես ի նկատի ունեմ ոչ թե վճիռը, այլ դատական գործընթացը՝ բարձրացվող հարցերի որակը, մանրակրկիտությունը, քննարկման մթնոլորտը և այլն»,գրել է Ասյա Օվանյանը եւ հավաստիացրել, որ նույնը կասեր ցանկացած որոշման դեպքում։

Ա․ Օվանյանի խոսքով՝ անմիջապես ծագում է հաջորդ տրամաբանական հարցը. արդյո՞ք Աննա Դանիբեկյանը այն դատավորն է, որն ի վիճակի է քննել մարտի 1-ի գործը և տալ պատասխաններ։

«Դատարանի այս որոշումից հետո ընդգծված զուսպ վարքագիծ դրսևորեցին  Քոչարյանի ընտանիքն ու աջակիցները՝ առանց ավելորդ էմոցիաների, առանց ավելորդ լարվածության մթնոլորտի։ Եվ դա գնահատելի է։ Դատարանի որոշումը չպետք է դիտարկվի որպես կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն։ Սա Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների կամ տուժողների պարտությունը չէ», նշել է Ասյա  Օվանյանը, ավելացնելով, որ տվյալ դեպքում ինքը նրանց կողքին է։

«Մենք դեռ պետք է հասնենք զոհերի սպանության համար մեղավորների բացահայտմանն ու պատասխանատվությանը։ Մենք պետք է ա՛յդ կերպ մեր հարգանքի տուրքը մատուցենք տուժողներին։ Դատարանի այս որոշմամբ ստեղծվում են պայմաններ՝ ավելի հանդարտ և ավելի լիցքաթափված մթնոլորտում պարզելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը։ Այս որոշմամբ հիմք է դրվում մարտի 1-ի գործի քննությունը ոչ լարված մթնոլորտում իրականացնելու համար։ Այս որոշմամբ պետք է պետք է սկիզբ դրվի ներքին լարվածության թուլացմանը՝ դիմացինին լսելու և հասկանալու համար։ Պետք է խնդիր դրվի՝ գտնել բանաձևերը ներքին հաշտեցման, և այդ պայմաններում բաց խոսել մարտի 1-ի մասին, լսել ու ասել այն, ինչը գիտենք այս բարդ և բազմաշերտ գործի մասին»,  գրել է Փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ