News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 19–ին, կյանքից հեռացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին։

Նա ծնվել է 1951 թվականի հուլիսի 29–ին Երեւանում։ Սովորել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։ 1986-1989 թվականներին սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում։ 1991-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Նոր տարվա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։ 1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երևանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։ 2007 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն է։ 2010 թվականից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը: Եղել է Սերգո Երիցյանի «Հեռուստատեսային մասնագիտություններ: Կրթությունից մինչև վարպետություն» գրքի «Ռեժիսորը պետք է տիրապետի հեռուստատեսային բոլոր մասնագիտությունների գաղտնիքներին» հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ