News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը օրակարգում չընդգրկեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը, շատ հայկական կազմակերպություններ դատապարտեցին սենատորների դիրքորոշումը: Նրանց թվում նաեւ Հայ-եվրոպական խորհուրդը, որը բաց նամակ է հղել Ֆրանսիայի Սենատին: Նամակում մասնավորապես ասված է, թե Ֆրանսիայի հայազգի քաղաքացիներն ու մարդասիրական արժեքների պաշտպանները վրդովված են եւ չեն հասկանում այդ դիրքորոշումը: «Ձեր որոշմամբ դուք պարզապես ահազանգ եք փոխանցում թուրքական պետությանը, եւ ժխտման քաղաքականությունն ավելի կատաղի է լինելու Ֆրանսիայում»,- նշել են նրանք:

Նամակի հեղինակները նշել են նաեւ, որ սենատորներն իրենց պատասխանատու են դարձրել ժխտողական քաղաքականության ապագա հանցագործությունների համար»:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին, 196 «դեմ» եւ 74 «կողմ» ձայներով  Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը հրաժարվել է ընդգրկել օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ