News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Խորհրդարանի դահլիճում մենք ասել ենք, որ բավարար ապացույցներ չկան, որ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից զրկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես նաեւ ասել եմ, որ հնարավոր է՝ խորհրդարանը խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով: Երեկ դա տեղի է ունեցել: 87 մարդ վստահ եմ՝ հարցեր ունի իրենց համոզողներին: Բայց դա մեր խնդիրը չի»,-ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում նաեւ հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իշխանփոխության վերաբերյալ որեւէ օրակարգ պատկերացնո՞ւմ են ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ, Մարուքյանը պատասխանեց,. «Մեզ համար, քանի դեռ օրական 600 մարդ համավարակով պայմանավորված դառնում է վարակակիր, իրական 10 եւ ավելի մահեր ենք ունենում, մենք որեւէ հրաժարականի հարց չենք բարձրացնում, բայց նաեւ ասել ենք, որ համավարակի ավարտից հետո կամ թվերի նվազումից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ