News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԱԺ-ն որեւէ դիրքորոշում չի հայտնում, այն պարզապես տալիս է իր համաձայնությունը ներկայացված միջնորդություններին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը չբավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, պատգամավորն ասաց. «Դատախազը ներկայացրեց, որ անձը գտնվելով ազատության մեջ կարող է ազդել: Դատավորը կայացրեց այն որոշումը, որը բոլորիդ հայտնի է: Այս մասով էլ չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել, որովհետեւ գիտեմ, որ դատախազությունը բողոքարկելու է եւ գործը դեռ կքննվի վերաքննիչ դատարանում: Հետեւաբար հիմա լրացուցիչ կարծիքը կարող է ընկալվել, որ իշխող ուժը փորձում է ազդեցություն ունենալ պրոցեսների վրա: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա կարճ կարող եմ ասել, որ ուրեմն փաստացի  ՀՀ-ում կա դատավոր, որ արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ