News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գազի սակագնի բարձրացումը կդանդաղեցնի թեթեւ արդյունաբերության զարգացումը եւ, բնականաբար, կհանգեցնի գնաճի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա պարզաբանեց, որ դեռ անհնար է ասել, թե կոնկրետ ինչ հետեւանքների կհանգեցնի որակական առումով սակագների բարձրացումը: «Մենք գտնվում ենք շուկայական տնտեսության պայմաններում, եւ հենց շուկան է ձեւավորում ապրանքների վերջնական գները: Սակայն նույնիսկ առանց գազի սակագնի բարձրացման մենք տեսնում ենք, որ գներն անշեղորեն շարունակում են աճել՝ չնայած նրան, որ իշխանությունները փորձում են հակառակը համոզել: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում բնակչության զբաղված հատվածի ցածր եկամուտների պայմաններում՝ հավելեց Բոստանջյանը:

Տնտեսագետը նման պայմաններում կարեւոր է համարում ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցումը:    

«Չնայած բոլոր ռիսկերին՝ ԿԲ-ն աստիճանաբար կարողացել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները  ՝ մինչեւ 4,5 տոկոս, ինչը կենսական կարեւորություն ունի տնտեսության համար՝ հատկապես հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը: ԿԲ-ն դեռ մնում է համեմատաբար կայուն կառույցների մեկը, որը ժամանակին արձագանքում է ֆինանսական եւ տնտեսական ազդանշաններին եւ պրոցեսներին: Հենց դա է ապահովում ֆինանսական եւ բանկային կայունությունը»,-հավելեց նա:  

Հիշեցնենք, որ ջերմային տնտեսությունների, պահածոներ, խմիչքներ եւ կաթնամթերք արտադրողների համար գազի սակագինը հուլիսի 19-ից 212-ից կբարձրանա մինչեւ 224 դոլար (1000 խորանարդ մետրի համար):

Նշենք, որ ԿԲ-ն անցած շաբաթ որոշում է ընդունել մինչեւ 4,5% նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ