News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Tesla Model Y քրոսովեր-ը ներկայում հասանելի է միայն հինգ տեղանոց տարբերակով, եւ այժմ Իլոն Մասկը տեղեկացրել է, թե երբ կարելի է սպասել նոր տարբերակի, գրում է Motor-ը:

Իր Twitter-ում Իլոն Մասկը պատասխանել է այն հարցին, թե երբ շուկայում կհայտնվի Tesla Model Y-ի յոթ տեղանոց տարբերակը՝ էլեկտրական մեքենային կարելի է սպասել այս տարվա չորրորդ եռամսյակի սկզբին: Ընդ որում, Tesla-ն դեռեւս չի հրապարակել յոթ նստատեղով սրահի լուսանկարներ, ուստի տեղերի երրորդ շարքի դասավորությունը դեռ առեղծված է, մանավանդ հաշվի առնելով, որ էլեկտրական մեքենայի բեռնախցիկում շատ տեղ չկա: Հավանաբար, Model Y-ը կօգտագործի Model S- ի դասավորությունը`երկու նստարանների հենարանները դեպի առաջ:

Model Y էլեկտրական քրոսովերը հիմնված է Model 3 սեդանի վրա եւ նման է ավելի մեծ Model X-ի, բայց առանց ֆիրմային «բազեի թեւերի»: «3»-ից ժառանգված դեֆորմացիայի մեծ տարածքներով ուժային կառույցի օգտագործման շնորհիվ երաշխավորված է պասիվ անվտանգության բարձր մակարդակ: Չնայած Tesla-ն նախկինում բոլոր մոդելները թողարկում էր ուշացումով, Model Y-ը առաջին անգամ շուկա մտավ ոչ միայն ժամանակին, այլ նախատեսվածից շուտ՝ առաջին տերերը քրոսովերը փետրվարին ստացան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ