News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ես չեմ հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ այսօրվանից ինքը սկսելու է մասնակցել ՍԴ նիստերին:

Հարցին՝ գտնում է արդյո՞ք, որ ինքը բարեխղճորեն կատարել է իր լիազորությունները, Գրիգորյանը հայտարարեց, որ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ «ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր». «Ես այս կազմը սահմանադրական չեմ համարել և համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն»:

Նա ասաց, որ իր պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է:

«Որպես դատավոր աշխատավարձն իմ միակ ապրուստի միջոցն ա։ Եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանով դուք որպես ՀՀ քաղաքացի ապահով ձեզ կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչոՎ ա ապրում այդ դատավորը, ուրիշ ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Դուք ինձ հարցնում եք՝ արդյոք պետական պաշտոնյան չաշխատելով պետք է աշխատավարձ ստանա: Ոչ, չպետք է ստանա, բայց ես չեմ համարում, որ այս դատարանում եղել է անհրաժեշտ քվորում: Այն չի եղել, այսօրվանից գոյություն ունի: Եվ եթե ժամանակին ՍԴ որեւէ անդամ կարծեր, որ սա իրապես խնդիր է, վաղուց իմ  նկատմամբ կարգապահական վարույթը պետք է հարուցված լիներ: Մի անգամ կիսաբացատրություն է հնչել, որ իբր վարույթ չենք հարուցում մարդասիրական նկատառումներից ելնելով: Սա, կներեք, փարիսեցիություն եւ սոփեստություն է»,-ասաց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը կոչ է արել հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները ...
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Միայնակ փակել եմ ճանապարհը...
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից…
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
Ամենաշատ