News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատարանը հուլիսի 3-ին նշանակել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանության գործով դատական ​​նիստը: Այս մասին, վկայակոչելով թուրքական աղբյուրները, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:

«Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել հուլիսի 3-ին սկսել Հաշագջիի սպանության գործով դատական ​​լսումները»,- նշել է աղբյուրը:

Լրագրողը, որը հայտնի է Էր-Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական ​​հոդվածներով, 2017 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ համագործակցել է The Washington Post-ի հետ: Նա անհետացե էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելելիս: Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել էին, որ Հաշագջին սպանվել է դիվանագիտական ​​առաքելության շենքում կոնֆլիկտի ժամանակ: Միջազգային հանրությունը դատապարտել էր այս հանցագործությունը՝ Էր-Ռիադին կոչ անելով թափանցիկ հետաքննություն անցկացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը 2018 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակել էր հետաքննության նախնական արդյունքները. թագավորության 11 քաղաքացի մեղադրվում է սպանությանը մասնակցության համար, նրանցից 5-ին մահապատիժ էր սպառնում: Ինչպես հայտարարել էր Էր-Ռիադը, իսկզբանե լրագրողին մտադիր էին տեղափոխել Սաուդյան Արաբիա, այլ ոչ թե սպանել:

Անցյալ տարվա դեկտեմբերին թագավորությունում այս գործով հինգ մեղադրյալ դատապարտվե էր մահապատժի, եւս երեքը դատապարտվել են ընդհանուր 24 տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ, գործով 11 մարդ է անցնում: Մարտի 25-ին Ստամբուլի դատախազությունը դատական ​​հայց էր պատրաստել Հաշագջիի սպանության համար կասկածվող 18 անձանց դեմ: Այն նրանց համար ցմահ բանտարկություն է պահանջում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ