News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էստոնիայի իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները (Ցենտրիստական կուսակցությունը, Isamaa-ն եւ Էստոնիայի պահպանողական ժողովրդական կուսակցությունը) մտադիր են 2021 թվականին հանրաքվե անցկացնել այն հարցով, թե ինչն է համարվում ընտանիք եւ ամուսնություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Պատրաստվում են համաժողովրդական քվեարկության դնել Սահմանադրության մեջ դրույթ ավելացնելու առաջարկն այն մասին, որ ամուսնություն է համարվում տղամարդու եւ կնոջ միջեւ միությունը:

Էստոնիայի նախագահ Քերսթի Կալյուլանդն անցած շաբաթ որոշել էր չհռչակել դիվանագիտական ծառայության մասին օրենքում խորհրդարանի ընդունած փոփոխությունները, քանի որ դրանցում ապահովված չէր նաեւ նույնասեռական զույգերի ամուսնության կնքման համար հավասար վերաբերմունքի սկզբունքը, որոնք հարաբերությունները գրանցել են «Կենակցության մասին» օրենքի հիման վրա: Որոշումը հարուցել էր իշխող կոալիցիայի մի շարք քաղաքական գործիչների քննադատությունը:

Isamaa կուսակցության նախագահ Հելիր-Վալդոր Սեեդերը հայտարարել է, որ նախագահի որոշումը ցույց է տալիս Սահմանադրության մեջ ամուսնության՝ որպես տղամարդու եւ կնոջ միության գրանցման անհրաժեշտությունը: «Այս որոշման լույսի ներքո ակնհայտ է, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն ամուսնության ինստիտուտը պաշտպանելու համար: Սա արժեքային նորմերի հարց է, որը բխում է ամուսնության ինստիտուտի երկար պատմությունից եւ ավանդույթներից: Սահմանադրության մեջ ամուսնության սահմանումը մտցնելը ցույց կտա, որ պետությունը գնահատում եւ աջակցում է ընտանիքի եւ ամուսնության ամուր ինստիտուտին, եւ հստակություն կմտցնի էստոնական օրենսգրքում»,- ասել է Սեեդերը:

Էստոնիայի պահպանողական ժողովրդական կուսակցության նախաձեռնությամբ 2019 թվականին կառավարությունը ձեւավորելիս կոալիցիոն համաձայնագրում դրույթ էր ներդրվել, որը 2021-ի աշնանն ավագանու ընտրությունների հետ միասին հանրաքվեի անցկացում է նախատեսում՝ Սահմանադրության մեջ ընտանիքի եւ ամուսնության պաշտպանության մասին դրույթ մտցնելու հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ