News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 22-ին ԱԺ-ում իշխանական խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։

Ըստ այդմ, ՍԴ երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել՝ միայն որպես ՍԴ դատավոր, թեպետ, ամեն ինչ, մեղմ ասած, դեռ այդքան էլ պարզ ու հստակ չէ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված երկու ամիսը չեն սպասելու: 

Ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է ոգեւորված ու շահագրգիռ այս հարցում, որ անգամ հանգստյան օրերին թեմայի հետ կապված մի քանի աշխատանքային քննարկումներ ու փակ հանդիպումներ է ունեցել ՍԴ դատավորների հնարավոր թեկնածուներից մի քանիսի հետ։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ հենց այս շաբաթվա ընթացքում հրավիրեն արտահերթ:

Բայց մինչ այդ արտահերթով պետք է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարեն, քանզի, սովորության համաձայն, «ոտքի» վրա արված վերոնշյալ փոփոխությունները կատարելիս այդ մասին «մոռացել» են, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատասխանատուների հետ: Սակայն այստեղ առկա է մեկ այլ խնդիր:
Բանն այն է, որ «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, իսկ ոչ քիչ թվով պատգամավորներ ինքնամեկուսացել են, ինչը կարող է խնդիրներ առաջացնել որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվեների հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ