News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 17-ամյա երիտասարդի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդը գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում գտնվող խանութ եւ նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան, կախազարդը, ձգել-պոկելով բացահայտ հափշտակել է դրանք եւ դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ