News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գերմանիայում ամերիկյան ռազմական ներկայությունը 9500 մարդով կրճատելու ծրագիրը: Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոնաթան Հոֆմանի հայտարարության մեջ նշված է, որ զորքերի դուրսբերման մասին որոշումը «կուժեղացնի Ռուսաստանին զսպելը, կամրապնդի ՆԱՏՕ-ն, կհանգստացնի դաշնակիցներին», ինչպես նաեւ կծառայի ԱՄՆ «ռազմավարական ճկունության» բարելավմանը: Արդյունքում՝ Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը 34 500-ից կկրճատվի մինչեւ 25 հազար:

Հոֆմանը չի հստակեցրել, թե կրճատումները երբ են իրականացվելու, եւ զորքերն արդյոք ՆԱՏՕ-ի այլ երկիր կփոխադրվե՞ն:

Պենտագոնը «մոտակա շաբաթներին» Կոնգրեսին կտեղեկացնի հետագա գործողությունների ծրագրի մասին: ԱՄՆ-ն այնուհետեւ դաշնակիցների հետ կխորհրդակցի «հետագա գործողությունների» շուրջ, նշված է հաղորդագրության մեջ:

Պենտագոնի ներկայացուցիչներն ավելի վաղ հնարավոր էին համարել, որ Գերմանիայում զորակազմի կրճատման դեպքում, զինվորականների մի մասը կուղարկվի նախկին Արեւելյան դաշինքի երկրներ:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Վաշինգտոն այցի ժամանակ, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականների մի մասը կուղարկվի Լեհաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ