News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեկ տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական վեբինարը, որին արդեն ավանդաբար մասնակցում էր «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար եւ Ստեփանակերտից ընտրված պատգամավոր» ներկայացող սուբյեկտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վեբինարի թեման ահաբեկչության դեմ պայքարն էր եւ ադրբեջանցի պատգամավորը ներկայացրեց իրենց կողմից օգտագործվող բոլոր ապատեղեկատվական հնարքները։ Հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը եւ արձագանքեց բոլոր մեղադրանքներին։ Ու ես քիչ, թե շատ գոհ կլինեի վեբինարից, եթե մի քանի րոպե հետո ելույթ չունենար ադրբեջանցի երկրորդ պատգամավորը՝ շարունակելով վտանգավոր հիմարություններ ասել հակամարտության մասին։ Երկրորդ ադրբեջանցու զառանցանքը մնաց անպատասխան։

Քանի որ առաջին վեբինարին մեր երեսփոխանները «լայաղ չէին արել» մասնակցել ու միայն հանրապետականների կողմից ամոթանք ստանալուց հետո որոշեցին իրենց աշխատանքը անել՝ մի քանի ցուցում տամ։ Դե, դուք մեր էջերը շատ ավելի ուշադիր եք կարդում, քան միջազգային մամուլը։ Այս հնարքները գիտի ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ մասնակցել է միջազգային միջոցառման, որին եղել է ներկայացվածություն հարեւան երկրից։

1. Եթե գրանցվում է ադրբեջանցի պատգամավոր, ապա նա հաստատ խոսելու է հակամարտությունից ու ներկայացնի իրենց ապատեղեկատվությունը։ Ու կապ չունի միջոցառման թեման՝ նույնիսկ եթե խոսքը գնա կենդանիների պաշտպանությունից, ապա նրանք կասեն, թե Արցախում ձի են քշում, որը իրենց ֆաունայի խորհրդանիշն է՝ հետեւաբար դրանով հայերը հերթական անգամ ընդգծում են իրենց առավելությունը։

2. Եթե գիտեք, որ գրանցվել է ադրբեջանցի պատվիրակ, ապա դուք պիտի խոսեք նրանից հետո։ ՊԱՐՏԱԴԻՐ։ Ու՞ր էին մնացած ձրիպարգեւավճարակերները։ Ամբոջ ԱԺ-ում մի պատգամավոր ժամանակ գտավ, որ միանա այս վեբինարին։ Ու չասեք, թե գրանցվելու տարբերակ չկար՝ մոդերատորը մի քանի անգամ նշեց ելույթի համար գրանցվելու կարգը։

3. Միեւնույն ժամանակ մի դարձեք one issue politician` մեկ թեմայի քաղաքական գործիչ։ Եվրոպացիները այդպես են որակում այն պատգամավորներին, որոնք խոսում են միայն իրենց երկրի խնդիրներից։ Ակտիվ մասնակցեք նաեւ համաշխարհային քաղաքական օրակարգի մնացած հարցերի քննարկմանը՝ հակառակ դեպքում շատ արագ կդառնաք կանխատեսելի եւ անհետաքրքիր։

Քանի որ ձեր երեւակայությունը հերիքում է միայն ներքաղաքական հակասահմանադրական օրակարգ գեներացնելու վրա՝ մի խորհուրդ էլ տամ. պարզապես հետեւեք Թուրալ Գանջալիեւին եւ ուր գնա, որտեղ խոսի, ինչին մասնակցի՝ ներկա եղեք ու հակադարձեք։

Հուսամ կռահել եք, որ այդ տղան հարեւան երկրի ԱԳՆ-ի ու КГБ-ի «լաբորատոր փորձերի» արդյունքում ստացված պրոյեկտ է։Եթե տեղյակ չեք՝ ասեմ, որ ինքը ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ, այլ նաեւ ԵԽԽՎ ու Եվրոնեսթի ադրբեջանական պատվիրակությունների անդամ է ու ադրբեջանցիք իրեն «խցկելու են» բոլոր հավանական եւ անհավանական միջազգային հարթակների պատվիրակությունների մեջ։ Հավաքեք պառլամենտական դիվանագիտության պատասխանատուներին՝ տարբեր պատվիրակությունների ղեկավարներին ու ԱԳՆ-ի հետ համատեղ ռազմավարություն մշակեք սրա դեմը առնելու համար։ Ինքը արդեն իսկ մեզ բոլորիս մեծ վնաս է հասցնում։

Կարդացի՞ք, դե հիմա կարող եք վերադառնալ ձեր սիրելի գործերին՝ սահմանադրական կարգ տապալելուն, մեր դեմ ֆեյք քշելուն, ձեր սեղանին դրված Փաշինյանի բրոնզե արձանը շոյելուն եւ այլն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ