News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի՝ մասնակցելու «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին:

Ծրագրի շրջանակներում Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ եւ 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:

Նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի մասնակցությամբ հիմնարկեքի արարողությունը տեղի  է ունեցել փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին եւ երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցներից երկուսում՝ Մայակովսկի եւ Օզանյան փողոցներում:

Միջոցառման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝  նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում Հայաստանում բարեկարգման աշխատանքներ են կատարվում սկսած 2018 թվականից․ «Այս տարի,  բացի փողոցների ու մայթերի հիմանորոգման աշխատանքներից, մենք համագործակցում ենք նաեւ Զբոսաշրջության կոմիտեի հետ, որպեսզի ճիշտ օգտագործելով Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցները՝ վերակառուցենք եւս երկու ճանապարհային հատված։ Խոսքը վերաբերում է Վարդանանց եւ Ջիվանի հրապարակներին»։ Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է IDEA հիմնադրամի հետ վերակառուցել նաեւ Բարեկամության այգին։

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընդհանուր արժեքը 23.84 մլն. եվրո է, որից 15,4 մլն եվրոն ուղղվելու է փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, իսկ 6,5 մլն եվրոյով իրականացվելու են քաղաքի փողոցային լուսավորության ամբողջ ցանցի արդիականացման աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ եւ նպատակ ունի Գյումրի քաղաքում ունենալ անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։

Տեղեկացնենք, որ նախորդ տարի ծրագրի շրջանակներում արդեն իսկ ամբողջությամբ բարեկարգվել, հիմնանորոգվել, կահավորվել եւ արդիականացվել են 12 կմ երկարությամբ 9 փողոց եւ 1 հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն իր հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջանցքը
Դովալը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է  տարածաշրջանային համագործակցության համակողմանի․․․
Հյուսիս-Հարավ միջանցքի հարցով խորհրդի նիստում քննարկել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման հարցը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման...
«Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի շինարարությունը կավարտվի մինչեւ հուլիս. Հաթիբի
«Այս պահին կառուցվել է Ռեշտ-Կասպյան երկաթուղու 37 կմ-ից 23 կմ-ը ․․․
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքները կսկսվեն 2023 թ․ երրորդ-չորրորդ եռամսյակում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են...
Պուտինը կոչ է արել արագացնել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղու շինարարությունը
Ադրբեջանի տարածքով Դաղստանից Իրան երթուղին պետք է կառուցել ավելի շուտ, այն միշտ պահանջված կլինի, ինչպես ․․․
Գումար է հատկացվել Իսահակյան-Գյումրի, Գյումրու օղակային փողոցի հիմնանորոգման համար
Շիրակի մարզով անցնող մոտ 23,5 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ