News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզում այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 18:40-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են «Շտապօգնության» հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները կայքին պատմել են, որ Ford Transit-ը հաշվառված է Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ