News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ այն հրապարակման կապակցությամբ, ըստ որի Ռուսաստանը, իբր, թալիբների վճարել է թալիբներին Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար:

Սենատորը ներկայացրել է փոփոխություններն Ազգային պաշտպանության մասին ակտում (NDAA), որը քննարկվում է Սենատում այս շաբաթ:
«Այս զզվելի ռուսական քարոզարշավում մանրամասների հայտնվելուն զուգահեռ նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ի վիճակի չէ պաշտպանել մեր զորքերը եւ մեր երկիրը: Կոնգրեսը պետք է պաշտպանի մեր ժողովրդին եւ ինստիտուտները Կրեմլի ագրեսիայից: NDAA- ն չպետք է առաջ շարժվի՝ առանց այս փոփոխությունները հաշվի առնելու»:

Մասնավորապես, Մենենդեսն առաջարկում է սառեցնել ակտիվները, արգելք սահմանել մուտքի վիզների տրամադրման համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր մասնակից են ԱՄՆ-ում կամ Աֆղանստանում դաշնակից ուժերի վրա հարձակումներին, բանկային սահմանափակումներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական ոլորտի սուբյեկտների համար եւ ընդլայնել պատժամիջոցները «Պուտինին մոտ կանգնած ռուս օլիգարխների» նկատմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ