News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ԱՊՀ երկրների առաջնորդները ջերմորեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկության հաջող անցկացման համար։ Նշվել է, որ դրա արդյունքները համոզիչ կերպով վկայում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ Ռուսաստանի պետականության ամրապնդմանն ուղղված գործընթացի նկատմամբ հասարակության լայն աջակցության մասին: Արտահայտվել են ռուս ժողովրդի բարեկեցության եւ բարգավաճման մաղթանքներ:

Զրույցների ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող արդիական հարցերին, ներառյալ՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Պուտինին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Պետք է միասնական միջոցներ ձեռնարկել». Տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը
Սեպտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի...
Ռուսաստանի գլխավոր դատախազը Բաքու է ժամանել 
Կրասնովը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի օտարերկրյա գործընկերների հետ...
ԱՊՀ երկրների միջեւ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն կստեղծվի
Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար…
Զատուլին․ Մոսկվան պետք է ավելի վճռական գործի, քանի որ տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի շեմին
Անդրկովկասում պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ապաշրջափակել Լաչինի միջանցքը․․․
Կողմերը չեն լսում միմյանց. Իսկանդարյանը նշել է հայ-ռուսական բանակռիվների պատճառները
Խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում նախկինում էլ են եղել...
Պետդումայում նշել են Սուրովիկինի նոր նշանակման մասին
Գեներալը «ոչ վատ» պաշտոնի է անցել...
Ամենաշատ