
Պանամայի երկու նախկին նախագահներ Ռիկարդո Մարտինելիի եւ Խուան Կառլոս Վարելաին արգելվել է լքել երկիրը, քանի դեռ նրանք գտնվում են հետախուզման մեջ փողերի լվացման գործի շրջանակներում, փոխանցում է AP-ն:
Մարտինելին, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009 թվականից մինչեւ 2014 թվականը, կասկածվում է պետական միջոցների չարաշահման մեջ: Լրագրողների հետ զրույցում Մարտինելին մեղադրանքները «քաղաքական ոտնձգություններ» է անվանել եւ մեղադրել է Պանամայի դատական համակարգին ոչ պատշաճ իրավական ընթացակարգի համար: «Նրանք ուզում են ինձ պատասխանատվության ենթարկել, քանի որ ուզում են ոչնչացնել ինձ»,- ասել է նա:
Մարտինելին 2018 թվականին ԱՄՆ-ից արտահանձնվել էր Պանամա եւ մեղադրվել իր նախագահության օրոք քաղաքական գործիչներին, լրագրողների եւ այլոց լրտեսման համար: Նա մեղավոր էր ճանաչվել։
2014-ից 2019 թվականներին Մարտինելիի իրավահաջորդ Վարելան կասկածվում է իր քաղաքական կուսակցության միջոցով բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից նվիրատվություններ ստանալու մեջ:
Վարելան հերքել է այդ մեղադրանքները եւ ասել, որ իր բոլոր քարոզարշավները պատշաճ կերպով ֆինանսավորվել են մասնավոր ֆոնդերից:
Odebrecht-ը 2014 թվականին բացահայտված կաշառակերության հետ կապված լատինաամերիկյան լայնամասշտաբ սկանդալի կենտրոնում էր հայտնվել, որի արդյունքում ընկերությունն առնվազն 3․5 միլիարդ դոլար վճարեց։
Երկու նախկին նախագահներն էլ պետք է ամիսը մեկ անգամ զեկուցեն իշխանություններին, հայտարարել են Գլխավոր դատախազությունում։