News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ուորեն Բաֆեթը համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ որոշել է խոշոր ակտիվ գնել: Մինչ այժմ Բաֆեթը ձեռնպահ էր մնում գնումներից՝ չնայած շուկաների փլուզմանը, ինչի պատճառով նրա քննադատները սկսել էին պնդել, որ լեգենդար ներդրողը կորցրել է ճգնաժամի ժամանակ շահավետ գործարքներ կնքելու իր շնորհը։

Berkshire Hathaway Investment Holding-ը, որը ղեկավարվում է միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, գազային ակտիվներ է գնում ԱՄՆ-ի Dominion Energy-ից, հայտնել է էներգետիկ ընկերությունը: Գործարքի արժեքը 9․7 միլիարդ դոլար կկազմի, այդ թվում՝ 5․7 միլիարդ դոլար պարտք:

Սա Berkshire Hathaway-ի առաջին խոշոր գնումն է կորոնավիրուսի սկսվելուց ի վեր եւ դրան հաջորդած շուկայի փլուզումից հետո եւ հոլդինգի ամենամեծ գործարքն է 2016 թվականից ի վեր, գրում է Forbes-ը:

Berkshire Hathaway-ը բավականին հարմար պահ է գտե գործարքի համար, նշում է  Bloomberg-ը. ԱՄՆ-ում բնական գազի ֆյուչերսների գները հունիսին 25 տարվա ընթացքում հասել են նվազագույնի եւ դեռ չեն վերադարձել նախաճգնաժամային մակարդակին։

«Բաֆեթը, ի վերջո,  նոր գործարքի հնարավորություն է գտել ճգնաժամային դարաշրջանում»,- մեկնաբանում է գործակալությունը:

Բաֆեթը, ով Berkshire Hathaway-ը 434 միլիարդ դոլար արժողությամբ կոնգլոմերատի էր վերածել, տարիների ընթացքում ներդրողի հեղինակություն է ձեռք բերել, որը ունակ է եզակի եւ բարդ գործարքներ կատարել շատ անկայուն շուկաներում: Սակայն այս տարի, երբ ֆոնդային շուկաները փլուզվեցին համավարակի պատճառով, միլիարդատերը մեծ գնումներ չարեց եւ նույնիսկ վաճառեց իր բաժնետոմսերն ԱՄՆ խոշոր ավիաընկերություններում՝ խոստովանելով, որ դրանցում ներդրումներ կատարելը սխալ էր: Ընդ որում, Berkshire Hathaway-ի մոտ դրամային միջոցների ռեկորդային պահուստներ են գոյացել՝  137 միլիարդ դոլար 2020 թվականի մայիսի դրությամբ։

Քանի որ Բաֆեթը չօգտվեց էժան շուկայից, նրա քննադատները սկսեցին պնդել, որ լեգենդար ներդրողը կորցրել է իր ճգնաժամի մեջ շահավետ գործարքներ կնքելու իր շնորհը, գրում է Bloomberg-ը: Ինքը՝ միլիարդատերը, բաժնետերերի ժողովում բացատրել է իր անգործությունը նրանով, որ  պարզապես որեւէ գրավիչ բան չի տեսնում շուկայում։

Գործարքը Dominion Energy-ի հետ խոսում է այն մասին, որ Բաֆեթը պատրաստ է հարձակվել շուկայի վրա՝ չնայած համավարակի ազդեցության վերաբերյալ իր նախկին զգուշավոր դիտողություններին, ասում է Մերիլենդի համալսարանի բիզնեսի դպրոցի ֆինանսների պրոֆեսոր Դեւիդ Քեսը: «Հիմա նա պատրաստ է բավականին տպավորիչ գումար ներդնել,- ասել է Քեսը:- Նա շատ դրական ազդանշան է ուղարկում ճիշտ գնով ճիշտ գործարքի մասին՝ 10 միլիարդ դոլար եւ ավել»:

«Сейчас он готов инвестировать довольно внушительную сумму, — сказал Касс. — Он посылает очень позитивный сигнал о правильной сделке по правильной цене, на $10 млрд или больше».

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ