News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարարից այսքան ժամանակ ոչ ոք լավ բան չի տեսել,  վերջին խելահեղ հայտարարությունն էլ, երբ կոշիկն ու դիմակը հավասարեցնում է իրար, այդ դեպքում վարտիքն ու դիմակն էլ թող հավասարեցնի իրար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ ինչպես մարդը մերկ տնից դուրս չի գալիս, այնպես էլ առանց դիմակի չպետք է դուրս գա:

«Նա  չի՞ տարբերում վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ:  Դա ինչ ասելու բան է: Ամենազավեշտալին այն է, որ այս ամեն ինչին չի արձագանքում ՀՀ նախագահը, ով Սահմանադրության համաձայն կոչված է հսկել դրա կատարումը: Սակայն նրա փոխարեն Հայաստանում  կա մի պաշտոնյա, ում անունը Նիկոլ Փաշինյան է, նա է  Հայաստանի  նախագան, վարչապետը, Առողջապահության նախարարը, պարետը, օթերեւութաբանը  եւ այլն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը  բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, դրա համար էլ երկիրը խառնվել է իրար. «Մինչդեռ Փաշինյանը գոնե մեկ անգամ պետք է կարդա Սահմանադրության 6-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնյա, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, բացի իր ֆունկցիայից»:

Գեւորգ Պետրոսյանն ընդգծեց, որ վարչապետի  ֆունկցիան երկրի տնտեսությունը զարգացնելն է, այն տնտեսական հեղափոխությունն էր,  երբ ասում էր, որ պետք է  Ազգային ժողովը փոխվի, քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, կտեսնենք՝  ներդնողները դռան հետեւը կանգնած են լինելու. «Բա ո՞ւր փախան այդ ներդնողները»:

Պետրոսյանը,  անդրադառնալով դիմակ չկրելու տուգանքի չափը բարձրացնելու մասին նախագծին՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ա´յ ընկեր, դու քաղաքացիներին  աշխատանքով ապահովո՞ւմ ես, որ տուգանքի չափը 10 հազար դրամի փոխարեն դարձնում ես 20 հազար: Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր:  Դու որեւէ աշխատատեղ ստեղծե՞լ ես, Նիկո´լ Փաշինյան:

Այսպիսի ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ, որեւէ իշխանություն թույլ չի տվել: Այդքան քննադատում էին 2-րդ եւ 3-րդ նախագահներին, բայց այսպիսի բան դեռ չի եղել, սա խայտառակություն է, նման թքած ունեցող վերաբերմունք սեփական հավատավոր ժողովրդի եւ  ինչպես իրենք են ասում, հպարտ քաղաքացու  նկատմամբ, երբեք չի եղել:

Կոչ եմ անում ժողովրդին ուշքի գալ, հասկանալ, որ այսօր բացարձակապես խախտված է ճիշտ կառավարվելու իր սահմանադրական իրավունքը»,- հավելեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ