News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


2017 թվականի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը. Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

Նշենք, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
Վիճաբանության մասնակիցներից Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա
Սպանության փորձի համար կասկածյալը հանձնվել է իշխանություններին
Բացատրական աշխատանքի շնորհիվ նախաքննական մարմնին կամավոր ներկայացել է քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձը) 1-ին մասի և․․․
Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել
Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել...
Արագածոտնում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրգործերն ավելացել են 40 տոկոսով. Դատախազություն
Ըստ այդմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսներին առերեւույթ կոռուպցիոն…
Բրազիլիայի տված օրդերով ձերբակալվել է իտալական մաֆիայի տխրահռչակ պարագլխի որդին
Դիզայներական պայուսակները դարձել են կողոպտիչների խմբի սիրելի թիրախը
Լիվերպուլից Թոմաս Մեյը, Վինսենթ Բալը եւ Ջոն Բարլոուն ազատազրկման են ենթարկվել տներ թալանելու կազմակերպված հանցավորության համար․․․