News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չորս տարվա ընթացքում Գերմանիան Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում մոտ 10 հազար միգրանտ է ընդունել Թուրքիայի փախստականների ճամբարներից: Այս մասին հայտնել է գերմանական Die Welt թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ի պատասխանն Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) պաշտոնական հարցմանը: Միեւնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Գերմանիան մեծ տարբերությամբ առաջատար դիրք է զբաղեցնում ԵՄ-ի երկրների ցանկում, որոնք փախստականներ են ընդունում Թուրքիայից:

Ըստ Եվրահանձնաժողովի՝ 2016-ի ապրիլի 4-ից մինչեւ 2020-ի մարտի 16-ը  Թուրքիայի հետ գործարքի շրջանակներում 28835 միգրանտ է տեղափոխվել Եվրոպա, այդ թվում 9967 մարդ՝ Գերմանիա: Սա նշանակում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը երկու անգամ ավելի շատ միգրանտ է ընդունել, քան Ֆրանսիան, որը երկրորդ տեղում է Թուրքիայում փախստականների համար ճամբարներից փախստականներ ընդունելու մասով, հայտնում է DW-ն:

Թուրքիան մոտ 3․6 միլիոն սիրիացի փախստական է ընդունել: 2016-ին ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում բազմամիլիոնանոց ֆինանսական օգնության դիմաց այն պարտավորվել է կանխել փախստականների ապօրինի տեղափոխումը ԵՄ երկրներ : Թուրքիան եւս համաձայնել է վերադարձնել այն միգրանտների, որոնք իր տարածքով անօրինական կերպով ներթափանցում են հունական կղզիներ: Եվրամիությունն իր հերթին խոստացել է պարբերաբար ընդունել սիրիացիներին փախստականների թուրքական ճամբարներից:

Ըստ Die Welt-ի՝ Նիդեռլանդները վերջին չորս տարվա ընթացքում 4571 սիրիացի փախստական են ընդունել, Ֆինլանդիան՝ 1964, Շվեդիան՝ 1940, Իսպանիան՝ 766 փախստական: Ավստրիան, Խորվաթիան, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը եւ Պորտուգալիան ընդամենը մի քանի հարյուր մարդ են ընդունել: Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Իռլանդիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Սլովակիան Թուրքիայի հետ Եվրամիության գործարքի շրջանակներում չր մի սիրիացի փախստական չեն ընդունել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ