News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Սյունիքում այսօր` մայիսի 11-ին ժամը 13:30-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի թափոնաջրերը կրկին լցվել են Շղարշիկ բանավանի քաղաքացի Վլադիմիր Մկրտչյանի դարպասից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող թափոնաջրերի լիճը, որն առաջացել էր դեռեւս 2011 թվականի մայիսի 8-ին:

Վ.Մկրտչյանի դարպասի հարեւանությամբ առաջացած թափոնաջրերի լճից մոտ 40 մետր ներքեւ է գտնվում բանավանի հիմնական աղբյուրը, որից օգտվում են բնակիչները: Թափոնաջրերի լճից տհաճ հոտ է գալիս, որը բացասաբար է ազդում բանավանի բնակիչների առողջական վիճակի վրա:

Կատարվածի մասին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից արդեն ուղարկվել է երկրորդ հաղորդումը Սյունիքի մարզի դատախազություն:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 8-ի առավոտյան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի պոչատարից թափոնաջրերի արտահոսք էր տեղի ունեցել, որի հետեւանքով տրակտորով պատրաստված փոսն ամբողջությամբ լցվել է թափոնաջրերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ