Ռուսաստանում տարածքային ամբողջականության խախտումը հավասարեցնում են ծայրահեղականությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պետականաշինության եւ օրենսդրության հարցերով կոմիտեի նախագահ Պավել Կրաշենիննիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Պետդումա է մտցվում ««Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին» դաշնային օրենքի 1 հոդվածում փոփոխությունների մասին» նախագիծը»,-ասել է նա:
Առաջարկվում է հստակեցնել տվյալ օրենքի տերմինաբանությունը: «Առաջարկվում է ավելացնել մի պարբերություն՝ նշելով, որ ծայրահեղականությունը հավասար է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը»,-պարզաբանել է Կրաշենիննիկովը:
Տարածքային ամբողջականության խախտման համար կարող է սպառնալ 6-40 տարվա ազատազրկում:
Տարածքային ամբողջականության խախտման վարչական տուգանքները կարող են հասնել ֆիզիկական անձանցմ համար մինչեւ 10 000 ռուբլու եւ մինչեւ 300 000 ռուբլու իրավաբանական անձանց համար: