News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԿԸՀ-ն հարցին մոտեցավ կոնսերվատիվ տեսանկյունից այն իմաստով, երբ չտեսավ ակնհայտ իրավիճակը, որ այս խորհրդարանում չի կարող լինել որեւէ խմբակցությունում ընդգրկված պատգամավոր, հարցի լուծմանը մոտեցավ կոնսերվատիվ ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

«ԿԸՀ-ն նայեց, թե տառացի ինչ լիազորություններ ունի, մինչդեռ մենք կարծում ենք, որ այս իրավիճակում, երբ կա մի պատգամավոր, որն ընտրվել է մի կուսակցության ցուցակով, ձեւավորել է նոր կուսակցություն եւ մանդատը, որ ստացել է ԼՀԿ-ի միջոցով, ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար: Սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, խմբակցությանը տրված մանդատների հարաբերակցությանը: Մենք ողջունում ենք, որ Բաբաջանյանը կարող է քաղաքական ուժ ստեղծել, բայց դա չպետք է լինի ի հաշիվ «Լուսավոր Հայաստանին» տրված մանդատի: Եթե նա գոնե մեծամասնականով բավարար քվեաներ ստացած լիներ, կասեինք, որ նա որոշակի էլեկտորալ արժեք ունի

Ինքը մի տեղից վերցրել է մանդատը, ընտրողն իրեն ձայն է տվել որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության մաս, եւ նա գնում է ստեղծում է «Հանուն Հանրապետության» կուսակցություն, թե նախաձեռնություն: Ըստ էության, նա մանդատն այլ բանի է ծառայեցնում»,-ասաց Խաժակյանը:

Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ, որպեսզի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը տրամադրվի մեկ լրացուցիչ մանդատ, քանի որ ԼՀԿ պատգամավորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից եւ խմբակցության մանդատները 18-ից դարձել են 17: ԿԸՀ-ն մերժեց դիմումը:

Տպել
Ամենաշատ