News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջերս ավելացել են անձնական տվյալների հետ կապված տարբեր գործողությունները, որոնք առիթ են տալիս այդ գործողությունների օրինականությունը քննարկելու համար: Այդ թվում՝ կորոնավիրուսով վարակվածների եւ մահվան դեպքերի մասին տվյալների արտահոսքը։ Այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսին ասաց Անձնական ​​տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գեւորգ Հայրապետյանը:

Ըստ Հայրապետյանի՝ Ֆիշինգ տերմինը ձկնորսության հետ անալոգիա ենթադրում՝ ճիշտ այնպես, ինչպես որ ձկնորսն է կարթը գցում ջրի մեջ, այնպես էլ չարագործն է սպասում մինչեւ «ձուկը» խայծ տա։ Նրանք, կեղծ էլեկտրոնային նամակներ եւ կայքեր են օգտագործելով,  կարողանում են մուտք գործել պրոֆիլներ եւ փոստ՝ այդպիսով նամակագրությունների մուտք ունենալով: Ֆիշինգի դեպքում նույնիսկ գաղտնաբառի բարդությունը չի փրկում․ խնդիրը օգտատիրոջ միամտության մեջ է: Չարագործն այս կամ այն կերպ վստահություն է ձեռք բերում, եւ օգտատերն ինքնակամ հայտնում է գաղտնաբառը կամ կարեւորը տեղեկատվությունը։

«Եթե դուք անծանոթ անձից նամակ եք ստանում՝ ձեզ մոտ չգրանցված կոնտակտից, եւ ձեզ առաջարկվում է ինչ-որ բան ստանալ կամ ներբեռնել, մի արեք դա այնքան ժամանակ, քանի դեռ չեք համոզվել ուղարկողի իրական լինելու մեջ: Օգտագործեք կապի այլ տեսակ, զանգահարեք ընկերոջը կամ բանկ, եթե նամակն իբր նրանցից է, համոզվեք, որ նրանք իսկապես ձեզ նմանատիպ բովանդակության նամակ են ուղարկել: 

Հաճախ չարագործներն օգտագործում են ծանոթների, բանկերի, ընկերությունների հասցեները՝ մեկ տառի փոփոխությամբ: Պատահում է նաեւ, որ կոտրում են ընկերների տվյալները, ակտիվորեն ուսումնասիրում են ապագա զոհի կյանքը եւ,  տիրապետելով տվյալներին, վստահություն են ձեռք բերում, ինչից հետո խնդրում են ինչ-որ կարեւոր տեղեկատվություն հայտնել։

Եթե ​​նամակ եք ստանում, որը ձեզ մոտ կասկած է հարուցում, զանգահարեք ձեր ընկերոջը եւ հարցրեք՝ արդյո՞ք դա իսկապես նա է։ Եթե ​​բանկը սոցիալական ցանցի միջոցով սոցիալական քարտի կամ անձնագրի մասին տեղեկատվություն է խնդրում, զանգահարեք եւ պարզեք՝ դա ծուղակ է, թե ոչ»,- խորհուրդ տվեց Հայրապետյանը՝ հավելելով, որ շուտով Գործակալությունն իր էջում ուղեցույց կհրապարակի այն մասին, թե ինչպես չդառնալ ֆիշինգի զոհ։

Հայրապետյանը նաեւ խորհուրդ տվեց խուսափել փոստում կարեւոր տեղեկությունները պահելուց: Եթե ​​դուք ֆիշինգի զոհ դառնաք, հարձակվողները չեն կարողանա օգտագործել այդ տեղեկատվությունը, նշեց գործակալության ղեկավարը: Նրա խոսքով՝ Գործակալությունը կարող է տեղեկացնել եւ խորհուրդ տալ, եւ տարվա առաջին կիսամյակում արդեն 80 այդպիսի խորհրդատվություն է տրամադրել: 

Ինչ վերաբերում է այս տվյալների բազաների պաշտպանությանը, ապա դեպքի մասին տվյալների արտահոսքի դեպքում տվյալների բազայի մշակողը պետք է տեղեկացնի, այդ թվում՝ նրանց, ում տվյալները կասկածի տակ են, եւ իրավապահ մարմիններին:

Օրենքը հիմնական պատասխանատվություն է նախատեսում հարձակվողի նկատմամբ, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն: Իսկ եթե ամբողջ արտահոսքը տեղի է ունեցել մշակողի պատճառով, ապա հնարավոր է տուգանք կամ այլ պատասխանատվություն։ Նման հանցագործությունների թվի ավելացման պատճառը, ինչպիսիք են անձնական տվյալների գողությունը, ի թիվս այլ բաների, համացանցից օգտվողների թվի աճն է: Սակայն բանկային տվյալների ֆիշինգը եւ գողությունը երկար պատմություն ունեն, հավելեց Հայրապետյանը:

«Ժամանակի ընթացքում մեթոդները փոխվում են: Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ հրապարակել իր լուսանկարներն ու տվյալները համացանցում, թե ոչ: Գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ անձնական տվյալները կարող են օգտագործվել խարդախ նպատակներով: Ձեր անունով նույնիսկ կարող են վարկ վերցնել: Նման դեպքեր կան, հարուցվել է քրեական գործ: 27-ամյա մի տղամարդը վարկեր էր խոստանում եւ  անձնագրի սկաններ խնդրում ինտերնետով։ Մարդիկ, չհամոզվելով, թե ում հետ գործ ունեն, կարեւոր տեղեկատվություն են ստահել անծանոթ մարդուն, արդյունքում նրանք ստիպված էին վճարել ուրիշի վարկը։ Եւ հիշեք՝ ինչը վերբեռնվել է համացանց, ընդմիշտ մնում է այնտեղ»,- ասաց Գեւորգ Հայրապետյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ