News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների 60 տոկոսը կրճատվել է՝ փոխնախարարների, հանձնաժողովների փոխնախագահների, ԱԺ-ի ծախսերը ահռելի քանակով, մոտ 40-60 տոկոսով կրճատվել են խնայողությունների հաշվին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Երբ տարբեր լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում ամեն շբաթ քննարկել, թե պատգամավորներից ով է 100-200 հազար դրամ գումար ստացել, հետո գումարում են իրար ու դոլարի վերածելով գումար ստանում, մոռանում են այն ահռելի ծախսերի խնայողությունների մասին՝ բենզինի, թղթի, հոսանքի, գործուղումների, ավտոմեքենաների, որոնք ԱԺ-ն չի ծախսում եւ վերադարձնում է պետական բյուջե»,-ասաց նա:

Հարցին, թե իր համար ծառայողական մեքենան անհրաժեշտությո՞ւն է, Ալեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Ես իմ ամբողջ կյանքում մեքենա ունեցել եմ, եւ շաբաթ-կիրակի օրերին աշխատել են ծառայողական մեքենան չկանչել, բայց ես դրա իրավունքն ունեմ: Դա կարգավիճակի բխող որոշ պետական այրերի համար նախատեսված բան է, որը հեշտացնում է աշխատանքը: Ես ուրախ եմ, որ սա ենք թեմա սարքում, չենք քննարկում, որ Ալեն Սիմոնյանն, ասենք, ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունի, չենք քննարկում, որ Ալեն Սիմոնյանի որդին մեկին գցել է մեքենայի տակ ու չի պատժվել: Քննարկում ենք, որ Ալեն Սիմոնյանը մեքենան սխալ տեղ է կայանել, թող սա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ