News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետք է քննենք ու հասկանանք, թե որ քաղաքական ուժն է փորձել ու փորձում համաճարակն օգտագործել իր քաղաքական շահերն առաջ տանելու համար, պետք է քննենք ու հասկանանք, թե այդ որ պատգամավորներն են եւ իրենց օգնականները տարածում, որ կորոնավիրուս չկա, ովքեր ուզում են, որ հնարավորինս բարձր լինի թիվը, որ իրենք կարողանան դրա հիման վրա հայտարարություններ անեն, որովհետեւ այլ բան չունեն խոսելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ երկու ընդդիմադիր պատգամավորները որոշել են կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորել:

«Ես զարմանում եմ, կորոնավիրուսից բացի այլ բան չկա՞, քննադատեք իշխանությանն այլ հարցերի շուրջ: Որովհետեւ քննադատելու թեմա չկա, մնացել է ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսը: Իսկ դրա շուրջ գնահատականներ ճիշտ է տալ այն ժամանակ, երբ կորոնավիրուսը ինչ-որ ձեւով կավարտվի եւ մենք հետ նայելով կհասկանանք, թե ասենք, այն գնահատականները, համեմատականները, որ տարվում են հարեւան երկրների հետ, որքանով են ճիշտ, որքանով է Հայաստանը  կամ այլ երկիր շահեկան դիրքերում: Չեմ բացառում, որ նաեւ սխալների գնահատական կլինի»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանին չկլանավորելու դատարանի որոշմանը՝ նշելով. «Ես իմ ենթադրությունը հնչեցրել եմ, որ կապված կորոնավիրուսի հետ, կապված Գագիկ Ծառուկյանի տարիքի հետ, որը ռիսկային տարիք է համարվում, միգուցե առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, բայց սրա մասին խոսելիս մենք մոռանում ենք այն կարեւոր փաստի մասին, որ այդ նույն դատարանը, որը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը չընտրեց որպես խափանման միջոց, այդուհանդերձ, մեղադրանքը համարեց տեղին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ