News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝  հուլիսի 9-ին, հրապարակելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ պետք է որոշում կայացնի  դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ կամ դատավորի նկատմամբ կիրառի  հետեւյալ կարգապահական տույժերից մեկը՝  նախազգուշացում,  նկատողություն կամ խիստ նկատողություն։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել է, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ