News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։

Դատական նիստին քննվեց Արա Բաբլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպան Արամ Վարդեւանյանի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ փաստաբան Վարդեւանյանն այդ միջնորդությունը ներկայացրել էր մայիսի 13-ին։

Նա ասաց, որ քրեական հետապնդումը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով։ Նա շեշտեց, որ առանց որեւէ քննչական գործողության՝ 308-րդ հոդվածով մեղադրական եզրակացությունը հաստատվել եւ ուղարկվել է դատարան․ «Ինչո՞ւմն է մեղադրանքը կառուցված, որ Արա Բաբլոյանը եղել ԱԺ նախագահ եւ չի եղել խիստ իրավաբան։ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով Արա Բաբլոյանի նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում։ Հենց առաջին իսկ հարցաքննության ժամանակ ես ներկայացրել եմ իրավական վերլուծություն, որն առկա է քրեական գործի նյութերում։ Այդ համառությունը, որը ՀՔԾ-ն շարունակում էր, շարունակվեց մինչեւ 2020 թվականի փետրվարի 24-ը։ Հաճախ չի այն իրավիճակը, երբ Դատախազությունը, չհաստատելով մեղադրական եզրակացությունը այն հետ է վերադարձնում, սակայն ՀՔԾ-ն այն նորից ներկայացնում է։ Միայն երկու անգամ վերադարձից հետո ունեցանք արարքի վերաորակում 308-րդ հոդվածով հետապնդման դադարեցում, սակայն նոր իրավիճակ ունեցանք, երբ 308-րդ հոդվածով վերաորակման դեպքում որեւէ քննչական գործողություն չի կատարվում, բայց 308-րդ հոդվածով մեղադրական եզրակացությունը հաստատվում եւ ուղարկվում է դատարան»։

Վարդեւանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ տվյալ դեպքում մեղադրանքը հարուցված է այնպիսի տրամաբանության վրա, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը մեղադրանք առաջադրելու պահին գոյություն չի ունեցել. «Ինձ մոտ մտահոգություն է առաջացել, որ ՍԴ նախագահի ընտրության գործընթացը մինչեւ ապրիլի 9-ը իրենից ինչ-որ հատուկ գործընթաց է ենթադրում այն պարագայում, որ դա բնական երեւույթ էր՝ Սահմանադրության 213-րդ հոդվածից ելնելով»։

Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց միջնորդության դեմ, ասելով, քանի դեռ դատարանում ապացույցները հետազոտված չեն մեղադրանքների փոփոխությանը դատարանը գնահատականներ տալ չի կարող։

Արսեն Բաբայանի պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ մեղադրողները հիմա ամենավատ վիճակում են գտնվում. «Իրենք շատ վատ վիճակում են, քանի որ լավ իրավաբաններ են, հասկանում են՝ ինչ է կատարվում, բայց ստիպված եկել են մեղադրանքը պաշտպանելու եւ ստիպված պետք է ասեն՝ բերենք քննարկենք հասկանանք»։

Նշենք, որ դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու. որոշումը  կհրապարակվի այսօր։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ