News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի JAIC տխրահռչակ կենտրոնի (ԱԲ ռազմական մշակումների կենտրոն) ղեկավարը խոստովանել է, որ կենտրոնը զբաղվում է արհեստական բանականության հիման վրա սպառազինությունների մահացու համակարգերի փորձարկումներով, հայտնում է HighTech+-ը:

2018-ին Պենտագոնը ձեւավորել է արհեստական բանականության միասնական կենտրոն (Joint AI Center, JAIC), որը պետք է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատրաստի ռազմական նոր տեխնոլոգիաների օգտագործման համար եւ վերահսկի ԱԲ ոլորտում նախագծերը: Դրանցից մեկը՝ JAIC առաջին մահացու նախագիծը, արդեն մտել է փորձարկման փուլ: Ըստ VentureBeat-ի, կենտրոնի տնօրեն Նանդ Մուլչանդանին չի բացահայտել մանրամասները, ակնարկել է միայն մշակման մարտավարական բնույթի եւ մարդու կողմից ռոբոտի լիակատար վերահսկման մասին։

«Ճիշտ է, որ շատ ապրանքներ, որոնց վրա մենք աշխատում ենք, կդառնան սպառազինության համակարգեր: Դրանցից ոչ մեկը այժմ պլանավորված չէ որպես ինքնավար համակարգ, մենք դեռ առաջնորդվում ենք 3000.09 հրահանգով,- ասել է նա,- «մահացու» բառը, եւ ես կարծում եմ, որ այստեղից են առաջանում ռոբոտ-մարդասպանների եւ Տերմինատորի ասոցիացիաներ, ծայրահեղ դեպք է, որին բոլորը ուշադրություն են դարձնում: Սա այնպիսի հեռավոր ծայրահեղ դեպք է, որ մենք դրանից շատ հեռու ենք հարթակի, տեխնոլոգիաների, հնարավորությունների, ապարատային եւ ծրագրային ապահովման, ալգորիթմների առումով: Բայց ակնհայտ է, որ հենց դրան են բոլորը արձագանքում»,- ասել է Մուլչանդանին:

Պաշտպանության նախարարության 3000.09 հրահանգը սահմանում է սպառազինությունների ռազմական ինքնավար համակարգերի օգտագործման կանոնները:

JAIC-ի վերջին նախագծերը ներառում են մի շարք ալգորիթմներ, որոնք նախատեսված են NORTHCOM-ի եւ Համավարակի պայմաններում ռեսուրսների ու լոգիստիկայի կանխատեսման ազգային գվարդիայի համար: Բացի այդ, կենտրոնը զբաղվում է ԱԲ-էթիկայի հարցերի ուսումնասիրությամբ եւ ԱԲ գործնական մշակման մեջ էթիկայի սկզբունքների կիրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ