News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ցավոք, մեր ազգային ինքնության մեջ որպես բաղադրիչ պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում։ Շատերի մոտ ընդհանրապես որեւէ տեղ չի զբաղեցնում։ Մի ստվար զանգված կարծում է, որ հայերեն խոսում է, իր երեխան հայերեն խոսում է, եկեղեցի է գնում, եթե դրսում է ապրում ամառը մեկ ամսով գալ, ծիրան ուտել, Գառնի, Գեղարդ, դա է հայրենասիրությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր ազգային ինքնության մեջ մեր պետականությունը այնպիսի մի բաղադրիչ լինի, որը գերակշիռ տեղ պետք է ունենա այդ ամենի մեջ։ Ցավոք,մենք դա չունենք հասկանալի պատճառներով, պետականություն չենք ունեցել եւ փորձել ենք մեր ազգային ինքնությունը պահել այլ գործիքակազմով։

Նույնիսկ եթե փորձեք անդրադառնալ մեր մշակույթին, գրականությանը, չկա որեւէ տեղ մեր պետականությունը որպես կենտրոնական թեմա։ Այն արտացոլված չի մեր գրականության, պոեզիայի մեջ, ընդհանրապես մեր մշակույթի մեջ։ Սա նշանակում է, որ անցյալից մենք դա չենք բերել, հիմա մենք դա պետք է ձեւավորենք։ Այդ ձեւավորման գործում պետությունը մեծ չափազանց մեծ անելիք ունի։ Առանց պետական ինստիտուտների ակտիվ աջակցության մենք որեւէ բանի չենք հասնի։ Մենք ունենալու ենք շատ լուրջ ազգային մտածելակերպ,  բայց դա չի տրանսորմացվելու պետական մտածելակերպի։ Մենք ամեն օր այս խորագույն պրոբլեմի հետ առնչվում ենք։ Իմ տպավարությունն է, որ բավականաչափ լրջությամբ սա չի գիտակցվում հանրության եւ հատկապես պետական մարմինների կողմից»,-ընդգծեց նա։

Տպել
Ամենաշատ