News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Նայեֆին հրամայվել է 15 միլիարդ դոլար վճարել Սաուդյան Արաբիայի դե ֆակտո տիրակալ, ներկայիս գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի ստեղծած հակակոռուպցիոն հանձնաժողովին:

Washington Post-ը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայում եւ ԱՄՆում աղբյուրներին, գրում է, որ հակակոռուպցիոն հանձնաժողովը մոտ է այն մեղադրանքների հետաքննության ավարտին, թե Նայեֆը միլիարդներ է փոխանցել կեղծ ընկերությունների եւ մասնավոր հաշիվների ցանցի միջոցով, երբ ՆԳՆ-ում ղեկավարում էր սաուդյան հակաահաբեկչական ծրագրերը։

Որպես ՆԳ նախարար՝ Բեն Նայեֆը վերահսկում Էր Ռիադի պայքարը «Ալ-Քաիդա»-ի դեմ: Նախ նա նախարարությունում ծառայում էր որպես իր հոր՝ արքայազն Նայեֆի գլխավոր օգնական, իսկ այնուհետեւ 2012-ին նրան փոխարինեց նախարարի պաշտոնում:

Բեն Նայեֆի կողմնակիցները հերքել են մեղադրանքները՝ դրանք կեղծ համարելով: The Post-ը մեջբերել է հանգուցյալ Աբդալլահ թագավորի 2007թ. արքայական հրամանը, որը թույլ է տվել նախկին գահաժառանգի բոլոր գործողությունները եւ տրամադրել է մանրամասն տարեկան զեկույց նրա ծախսերի վերաբերյալ:

Թերթը նաեւ վկայակոչել է այն փաստաթղթերը, որոնք հաստատում են Բեն Նայեֆի գաղտնի ծախսերը ահաբեկչության դեմ պայքարում: Դատարանը որոշել է, որ նա հաշվետվություն է ներկայացրել այն ծախսերի մասին, որոնք երեք օր անց վերադարձվել են նրան՝ Թագավորական դատարանի ղեկավար Խալեդ ալ-Թուվայջրի ուղեկցող նամակով։

Թեեւ սաուդյան քննիչները պահանջել են, որ Բեն Նայեֆը վճարի 15 միլիարդ դոլար, որը, ինչպես նրանք են պնդում, նա գողացել է, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են ստացվել այդ թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել