News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միայն միջազգային համերաշխությունն ու համագործակցությունը կօգնեն աշխարհին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է DW-ն:

«Միայն այս գլոբալ սպառնալիքին գլոբալ պատասխաններ գտնելու դեպքում մենք համավարակներին հաղթելու հնարավորություն կունենանք՝ այսօր եւ ապագայում»,- ասել է Մերկելը իր շաբաթական տեսաուղերձում:

Գերմանիան ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության ծրագրերին, որոնք ուղղված են համավարակի դեմ պայքարին: Առաջին հերթին, դրանք այնպիսի միջազգային կազմակերպությունների ծրագրեր են, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) եւ Համաշխարհային բանկը, ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Բացի այդ, Գերմանիան շատ ակտիվ է առողջապահության եւ հետազոտությունների ոլորտում, այդ թվում նաեւ՝ հանդես է գալիս հօգուտ աշխարհում պատվաստանյութերի, դեղամիջոցներիի եւ ախտորոշման միջոցների արդար բաշխման, հավելել է նա:

Անգելա Մերկելի խոսքերով՝ շատ երկրներ «այդ մարտահրավերներին համատեղ դիմակայելու պատրաստակամություն» են ցուցաբերում, եւ դա նրան հույս է ներշնչում:

Ավելի վաղ Մերկելը Եվրախորհրդարանում իր ելույթում, որ նվիրված էր ԵՄ-ում Գերմանիայի նախագահության մեկնարկին, եվրոպական երկրներին կոչ էր արել ամրապնդել համերաշխության զգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ