News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի ամիսներին իրենց առաջին անձնական հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկել են Անկարայի վերաբերյալ իրենց ավելի կոշտ դիրքորոշումը, հայտնում է AP-ը:

«Այն, ինչ տեղի է ունենում Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, հարված է»,- ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը, եւ նրան միացել են մի քանի այլ նախարարներ՝ քննադատելով Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Անկարայի որոշումը:

Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ ԵՄ-ն «բախվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից առաջացրած խնդրին եւ վիրավորանքին:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխան հարված է հասցրել եւ մերժել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշման հանդեպ միջազգային միջամտությունը:

«Սուրբ Սոֆիայի տաճարը ժառանգվել է որպես մզկիթ եւ այն պետք է օգտագործվի որպես մզկիթ»,- TRT-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն: «Մենք կտրականապես մերժում ենք այն մեկնաբանությունները, որոնք հավասարազոր են Թուրքիայի ինքնիշխան իրավունքներին միջամտելուն»:

Եվրամիության արտգործնախարարները առաջին անգամ են դեմ առ դեմ հանդիպում կորոնավիրուսի համավարակի պատճառով պարտադրված կարանտինից հետո: Անցած շաբաթ ԵՄ արտաքին գործերի նախարար Ջոզեպ Բորելը այցելել է Թուրքիա, որտեղ քննարկել է նաեւ Անկարայի տարաձայնությունները Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ Միջերկրական ծովի արեւելքում էներգառեսուրսների հետախուզման վերաբերյալ:

Պետսասը նշել է, որ թուրքական հորատումը ակնհայտորեն հակասում է միջազգային պարտավորություններին եւ միջազգային իրավունքին՝ նշելով, որ Հունաստանը մտադիր է հնարավոր «քաղաքական, դիվանագիտական եւ ֆինանսական պատժամիջոցների» ցուցակ պատրաստել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ