News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր մոլորակի հեռավար զոնդավորմամբ զբաղվող հարյուրավոր ուղեծիրային արբանյակներին մոտ ապագայում կկարողանա միանալ նաեւ ավրասիական խմբավորումը: Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է աղբյուրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ պարզաբանելով, որ ԵԱՏՀ-ն արդեն հաստատել է Միության երկրների առաջին գլոբալ նախագիծը երկրագնդի հեռավար զոնդավորման տվյալների վրա հիմնված գեովոֆորմացիոն ծառայությունների մատուցման ոլորտում։

Նախագծի մշակման ուղղությամբ աշխատել են տիեզերական գերատեսչությունների եւ տիեզերական տեխնոլոգիաների առաջատար արտադրողների ներկայացուցիչները, ԲԵԼՏԱ-ին հայտնել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոբիզնեսի կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը: Նրա խոսքով՝ հինգ տարվա համար նախատեսված տիեզերական ծրագրի իրականացումը կսկսվի Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից դրա հաստատումից հետո, որի հանդիպումը նշանակված է հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 17-ին, փոխանցում է RG-ն:

Ինչպես հայտնի է, տեղեկատվության մոտ 80 տոկոսը, որի հիման վրա կազմվում են եղանակային կանխատեսումները, մասնագետները ստանում են տիեզերքից: Հեռավար զոնդավորման տեխնոլոգիաները, շեշտել են ԵԱՏՀ-ում, «եզակի լուծումներ եառաջարկում են  առաջարկում հետախուզության եւ օգտակար հանածոների արդյունահանման արդյունավետությունը բարձրացնելու, գյուղատնտեսության ոլորտում նորագույն փորձերի ներդրման, արտակարգ իրավիճակների կանխատեսման եւ դրանց հետեւանքների վերացման, շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի փոփոխությունը վերահսկելու համար»:

Այս նախագծի իրականացման ընթացքում Միության եւ ԵԱՏՀ երկրները, պարզաբանել են փորձագետները, պետք է միասին երեք փուլ անցնեն։ Առաջին հերթին անհրաժեշտ է միավորել ԵՏՄ երկրների գոյություն ունեցող եւ հեռանկարային արբանյակային խմբավորումները, ինչը զգալիորեն կմեծացնի դիտարկվող տարածքի ծածկման մակերեսը: Բացի այդ, կավելանա վերանայման հաճախականությունը եւ անհրաժեշտ տեղեկատվության՝ սպառողներին փոխանցման արագությունը: Համապատասխանաբար, կավելանա նաեւ համակցված արբանյակային ռեսուրսների մրցունակությունը համաշխարհային տիեզերական շուկայում:

Ի դեպ, ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ կլինի նաեւ միասնական տեղեկատվական պորտալ ստեղծել՝ տիեզերական նկարահանումների նյութերի տվյալների միասնական բանկ: Սա էապես կբարելավի միության պետությունների տնտեսության տարբեր ոլորտների օգտագործողներին մատուցվող գեոֆորմացիոն ծառայությունների որակը:

Ծրագրի եզրափակիչ փուլում նախատեսվում է Միության երկրների հեռանկարային հեռավար զոնդավորման տիեզերական համակարգ ստեղծել՝ միջին եւ բարձր լուծման տիեզերական սարքերի հիման վրա, որոնց մշակումը եւ արտադրությունն իրականացվելու են ձեռնարկությունների միջեւ համագործակցության սկզբունքներով: Փորձագետների կարծիքով՝ համատեղ արտադրության այդպիսի սարքերի բնութագրերը «համապատասխանելու են աշխարհի լավագույն չափանիշներին եւ որոշ պարամետրերով գերազանցելու են դրանց»:

Միջպետական ​​ծրագիրը, եզրափակել են ԵԱՏՄ-ում, հնարավորություն կտա արդյունավետորեն օգտագործել միասնական տնտեսական տարածության առավելությունները, միավորել Միության երկրների արդյունաբերական, գիտական, տեխնիկական եւ մարկետինգային հնարավորությունները, աշխատանքում ներգրավել «միության բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին եւ Ղրղզստանին, որոնք տիեզերական սարքեր չունեն»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ