News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանում այժմ տեղի է ունենում այն, ինչ կատարվում էր Հայաստանում 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով քաղաքական իրավիճակի սրումն Ադրբեջանում, ինչպես նաեւ՝ դրա  ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության գոտու վրա։

Քաղաքագետը, մասնավորապես, հիշեցրեց, որ այն ժամանակ Հայաստանում դժգոհություն կար բանակից, դժգոհություն այն բանից, թե ինչպես էր քաղաքական ղեկավարությունը նախապատրաստվում իրադարձությունների նման զարգացմանը: «Այդ օրերին հանրահավաքներ կային, ցույցեր: Նույնը հիմա կատարվում է նաեւ Ադրբեջանում: Դա բանակային կառույցների ակնհայտ ձախողումն էր, հստակ ձախողված գործողություն՝ զոհերի բավականին մեծ թվով: Այս զոհվածների թվում կան զինվորական բարձր կոչում ունեցողներ: Եթե չեմ սխալվում, առաջին գեներալը հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում: Այսինքն, այս ամենը, բնականաբար, արձագանք է առաջացնում հասարակության մեջ: Քանի որ Ադրբեջանն իր կառուցվածքով շատ տարբեր է Հայաստանից․ այնտեղ պաշտոնական գրաքննություն կա, շատ ավելի դժվար է կարծիք արտահայտել: Այնտեղ կան մարդիկ, որոնց բանտ են նստեցրել միայն այն պատճառով, որ նրանք արտահայտել են իրենց կարծիքը սոցիալական ցանցերում»,- ասաց Իսկանդարյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանում իրական ընդդիմություն գոյություն չունի, քանի որ շատ իրական ընդդիմադիրներ արտասահմանում են կամ բանտերում: Այնուամենայնիվ, երկրում կան ցուցիչներ, որոնք թույլ են տալիս հետաքրքրությամբ հետեւել իրադարձությունների զարգացմանը:

«Հասարակության դժգոհությունը բավականին խորն է: Մեզ մոտ՝ Հայաստանում, հասկանալի պատճառներով, ցույց էին տալիս այն, ինչ տեղի է ունենում Բաքվում (հանրահավաքներ - խմբ.), իսկ դա տեղի էր ունենում ոչ միայն մայրաքաղաքում։ Շատ տեղերում բողոքի ցույցերը սկսվում են զինծառայողների հուղարկավորությունից: Այսինքն, մարդիկ պարզապես գալիս են թաղման արարողությանը, իսկ դրանից հետո ինչ-որ հասարակական երեւույթներ են սկսվում»,- նշեց քաղաքագետը:

Ի սկզբանե, Կովկասի ինստիտուտի տնօրենի խոսքով, այս բոլոր ակցիաները, ամենայն հավանականությամբ, նախաձեռնել էին իշխանությունները, այդպիսով փորձելով  օգտագործել հայրենասիրական զգացմունքների որոշակի վերելքը՝ որպես իրենց շուրջ հասարակության համախմբման մեթոդ: Սակայն, դա նրանց ակնհայտորեն չհաջողվեց, քանի որ իրավիճակը դուրս եկավ իշխանությունների վերահսկողությունից:

Այդ ամենը, ինչպես նշեց քաղաքագետը, միանգամայն հասկանալի գործընթացներ են, քանի որ դրանք արտացոլում են անընդհատ գոյություն ունեցող դժգոհությունն Ադրբեջանում, ինչը Հայաստանում երբեմն այնքան էլ լավ չեն ըմբռնում․

«Բանն այն է, որ հայ հասարակությունը, չնայած բոլոր խնդիրներին, չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում, եւ ինչից շատ հաճախ դժգոհ են, մասնավորապես՝ ընդդմությունը, իրեն հաղթող է զգում 1991-1994 թվականների պատերազմում: Իսկ Ադրբեջանի հասարակությունն իրեն պարտվող կողմ է զգում այդ պատերազմում։ Նա զգում է, որ երկիրը տարածքներ է կորցրել, որոնք, ըստ նրանց պատկերացումների, իրենց են պատկանել։ Այժմ այդ տարածքները վերահսկում են հայերը: Մշտական խոսակցություններն այն մասին, որ վաղն իրենք նոր զենք կգնեն, որ իրենք հարուստ են, որ իրենք ուժ կհավաքեն եւ կհաղթեն հայերին, խոսակցություններն այն մասին, որ գրեթե բոլոր հայերը լքել են Հայաստանը, որ այնտեղ բոլորը մեռնում են սովից, որ Հայաստանում չկա բանակ եւ այլն եւ այլն, այ սա չի կարող աշխատել 30 տարի: Մարդկանց այդ մասին կարելի է ասել մեկ, երկու, երեք տարի, լավ՝ տասը տարի, խոստանալ, որ շուտով իրավիճակը «կլավանա», բայց ամեն ինչն իր սահմանն ունի: Եվ երկրորդը՝ հայերը դեռ վերահսկում են Ղարաբաղի տարածքը, նրանք դեռ ինչ-որ բան արժեն եւ ինչ-որ բան են անում: Ահա այս ամենն անհնար է չհասկանալ, նույնիսկ՝ նման հզոր պետական քարոզչության պայմաններում», - շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ