News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման եւ ամրապնդման հարցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ խոսնակ Անունա Նաղդալյանը՝ խպատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է պնդել, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ դրվեն:

 Նրա խոսքով, առկա են անվտանգության եւ վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը եւ նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը եւ հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը։

«Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից։

Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաեւ հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին:

Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարի անվերապահ եւ լիակատար վերականգնման, պահպանման եւ ամրապնդման ջանքերը: 

Ներկա ռազմական էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են անվտանգության եւ վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպես օրինակ՝ հրամանատարների միջեւ ուղիղ կապը, միջազգային, տվյալ պահին՝ ԵԱՀԿ մոնիթորինգը, ինչպես նաեւ վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ