News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քաղաքացի Ռուբիկ Հովհաննիսյանը, ով բնակվում է Չելյաբինսկի մարզում եւ բանտարկված է եղել Վրաստանում, մտադիր է բարոյական վնասի հատուցուցում ստանալ վրացական իշխանություններից, հաղորդում է URA.Ru-ն: Նա անարդարացի է համարում, որ մի քանի տարի առաջ դատապարտվել է Վրաստանում` Հարավային Օսեթիայում անցկացրած կարճ ժամանակահատվածի համար:

2009թ. ամռանը Հովհաննիսյանը ձերբակալվել էր Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի սահմանին: Նա մեկնում էր Հայաստան, եւ անցել էր այդ սահմանով, սակայն վրացիները ձերբակալել էին, իսկ 2009թ. սեպտեմբերին Գորիի շրջանային դատարանը նրան դատապարտել էր 2 տարվա ազատազրկման: Որոշ ժամանակ անց Հովհաննիսյանն ազատ էր արձակվել Վրաստանի նախագահի ներման հրամանագրով:

Ռուսաստանում Հովհաննիսյանի բողոքներով զբաղվում են դատախազությունն ու մարդու իրավունքների պաշտպանը: Դատախազությունն արդեն դիմում է ուղարկել վրացի գործընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ