News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանում մայիսի 14-ին կիրականացվի «Բարձրագույն կրթության օր» ծրագիրը: Միջոցառման նպատակն է միավորել բարձրագույն կրթությամբ հետաքրքրված բոլոր կողմերին, հասկանալ ուսանողների, դասախոսների, այլ շահագրգիռ կողմերի կարծիքը ուսանողներին հուզող խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ համեմատել կրթական համակարգերը Հայաստանում եւ եվրոպական երկրներում:

«Բարձրագույն կրթության օր»  միջոցառումը եվրոպական խոշոր նախագծի մի մաս է, որը խթանում է երիտասարդներին մտածել բարձրագույն կրթության մասին իրենց երկրներում: Այն արդեն հաջողությամբ իրականացվել է Բուխարեստում, Սոֆիայում, Գրոնինգենում, Բելգրադում եւ Բուդապեշտում: Երեւանում այն տեղի է ունենալու աշխատաժողովի տեսքով, որի ընթացքում կանցկացվեն համապատասխան թեմաների ներկայացում ոլորտի մասնագետների կողմից, որին կհաջորդեն բանավեճերը ուսանողների, դասախոսների եւ բարձրագույն կրթության ոլորտի այլ մասնագետների միջեւ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ակնկալիքներն են հասկանալ ուսանողների ներկայիս խնդիրներն ու կարիքները, քննարկել դրանց պատճառները եւ փնտրել ուղիներ դրանց լուծման համար:

Տպել
Ամենաշատ