News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020 թվականի երկրորդ եռամսյակի զեկույց է ներկայացվել։ Զեկույցը ներկայացնում ենք ստորեւ․

«2020թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար շարունակել է մնալ բարդ ժամանակաշրջան՝ պայմանավորված կորոնավիրուսի չնահանջող համաճարակով եւ ներքաղաքական լարված իրավիճակով։

Արձանագրվել են ինչպես տարատեսակ ճնշումներ ու լրագրողական գործունեության խոչընդոտումներ, այնպես էլ ֆիզիկական բռնություններ, ինչը չկար նախորդ եռամսյակում։ Այսպես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է ֆիզիկական բռնության 2 դեպք, որոնց ժամանակ տուժել է առնվազն 6 լրագրող։ Դրանք տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  կազմակերպած ակցիաների ժամանակ։ Լրագրողական կազմակերպություններն այս առիթով հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ ուղղված ոստիկանությանը, որից հետո դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, եւ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ լրագրողական գործունեության սահմանափակումներին, որոնք մտցվել էին առաջին եռամսյակում եւ գրաքննության էին նմանվում, երկրորդ եռամսյակի սկզբում դրանք հանվել են։ Այնուամենայնիվ, ԽԱՊԿ-ը գրանցել է 1 դեպք, երբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել լրատվամիջոցի նկատմամբ՝ կորոնավիրուսային թեմայով հրապարակման առնչությամբ։

Ընդհանուր առմամբ դիտարկվող ժամանակահատվածում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը 34 է, լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը՝ 23․ մեկ դեպքում լրագրողը դիմել է դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման առնչությամբ, իսկ 22 հայց ներկայացված է ընդդեմ լրատվամիջոցների՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Սա 10-ով ավել է նախորդ եռամսյակի տվյալներից։

Դիտարկվող ժամանակաշրջանում իշխանությունները սոցցանցերի միջոցով ամենօրյա ուղիղ կապի մեջ են եղել հանրության հետ, իսկ երկրի վարչապետը մայիսի 16-ին տվել է նաեւ իր հերթական 5 ժամանոց ասուլիսը՝ պատասխանելով շուրջ 70 հարցի։ Այդուհանդերձ, պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությունը

ոչ միշտ է ժամանակին եւ ամբողջական հասանելի լինում լրատվամիջոցներին, ինչը հարուցում է վերջիններիս դժգոհությունը։ Երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը գրանցել է տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 26 դեպք»։

Ստորեւ ներկայացնում ենք երկրորդ եռամսյակի խախտումների քանակական տվյալները եւ համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի եւ ս․ թ․ առաջին եռամսյակի հետ։

«Ֆրիդոմ հաուզ» եւ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում, թեեւ հաստատել են խոսքի ազատության բարվոք մակարդակը հետհեղափոխական Հայաստանում, սակայն տագնապալի են համարել լրատվական դաշտի բեւեռացվածությունը եւ ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ներկայացվող հայցերի թվի աճի միտումը։ Ըստ այս կազմակերպությունների գնահատականների՝  Հայաստանում լրատվամիջոցները զերծ են պետական վերահսկողությունից, սակայն կախման մեջ են իրենց սեփականատերերից։

Այս առումով խիստ հրատապ է ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության ապահովման հարցը։ Դրա լուծումները պետք է առաջադրվեն նախ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որի կատարելագործման համար խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, ապա՝ նաեւ հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ։

Դիտարկվող ժամանակաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը, որն արժանացել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի սուր քննադատությանը, քանի որ միտված չէ ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն եւ չի նպաստելու առկա խնդիրները լուծելուն։ Ու թեեւ ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները օրինագծի հեղինակներին մի քանի տասնյակ լրացումների ու փոփոխությունների առաջարկություններ են ներկայացրել, այդուհանդերձ համարմ են, որ փաստաթուղթը հայեցակարգային վերափոխման կարիք ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ